▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեջքդ կոտրած հզոր Սյունիք մի՞թե Լիսկան նորից գալու է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Չեմ կարող նորից չանդրադառնալ այս հարցին: Խնդիրը շատ կարևոր է:

Պարզապես անհասկանալի է, թե ինչու ՀՀԿ-ն Սյունիքի մարզպետ չի նշանակում: Արդյո՞ք մտադրություն կա Սուրիկ Խաչատրյանին նորից նշանակելու, դրա համար ժամանակ են ձգում մինչև վերջ հասկանալու հասարակական տրամադրությունները: Այլապես այսքան աղմուկ Լիսկայի շուրջ արհեստականորեն չէր ստեղծվի: Մյուս կողմից էլ, օրինակ, օրերս ձերբակալեցին Լիսկայի հորաքրոջ որդուն, կարծես թե մեսիջ տալով նրան, որ մոռացի պաշտոնի մասին:

Մի խոսքով բավականին խառնաշփոթ վիճակ է ստեղծվել: Սերժ Սարգսյանը ուզած-չուզած մյուս շաբաթ որոշում կկայացնի: Եթե նա որոշի Սուրիկ Խաչատրյանին նորից նշանակել, ապա դա կլինի ապտակ հասարակությանը: Իմ կարծիքով Սերժ Սարգսյանը նման քայլի չի գնա՝ դառնալով սյունեցիների «աչքի գրողը»:

Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին: Այս ֆռոնտում առավել շատ եռում է Խաչիկ Ասրյանի անունը որպես հավանական թեկնածու և նախկին էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի անունը: Մովսիսյանի ու Լիսկայի մեջ մեծ հաշվով տարբերություն չկա, իսկ Ասրյանին, որի նկատմամբ ունեմ չեզոք վերաբերմունք և ինչպես արդեն մի անգամ ասել եմ, այս երկուսի հետ համեմատելը առնվազն անհարմար է:

Ամեն դեպքում ՀՀԿ-ի համար սա շանս է ինչ-որ չափով սյունեցիների մոտ վերականգնել պլենդուսի մակարդակի վարկանիշը, ուղղելու սյունեցու մեջքը, մեկընդմիշտ թոթափելու մարզում վախի ու ահաբեկման մթնոլորտը, որի մեղավորը բնականաբար Լիսկան է:

Արայիկ Արամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին