▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աթոռները շուռ տվեք գլխներիդ, արա, ձեր աթոռը վեցրեք. ազատամարտիկները Փարավոնում` հորդառատ անձրևի տակ

Արդեն տեղեկացրել ենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի ստեղծած «Երդվյալ ազատամարտիկների միության» և մեկ այլ ԲՀԿ-ականի՝ Ռուստամ Գասպարյանի նախաձեռնած Ազատամարտիկների նորաստեղծ դաշինքի անդամները երեկ, իրենց համագումարն անցկացնելու նպատակով,  հավաքվել էին Գագիկ Ծառուկյանին պատկանող  «Փարավոն» հանգստի ու ժամանցի կենտրոնում: 

Հորդառատ անձրևը, սակայն, խանգարել է բացօթյա համագումարի ընթացքը: 

yerkir.am-ի տեսանյութում անձրևից պատսպարվող «Երդվյալ ազատամարտիկներ»-ին  միջոցառման կազմակերպիչներից  մեկը բարձրախոսով հորդորում է. «Էսի արևային անձրև ա, 5 րոպե էլ չի տևի, արա, աթոռները տղերք, աթոռները շուռ տվեք ձեր գլխին.. դե ուրեմս, գոնե ամեն մեկը ձեր աթոռը վերցրած տարեք, աթոռները մի թողեք անձևի տա, արա , ամեն մեկդ ձեր աթոռը վեցրեք, մի թողեք անձրևի տակ, կամ էլ` շուռ տվեք իրար վրա ...»: 

Ավելի ուշ` ազատամարտիկներից ոմանք պարել են հոդառատ անձրևի տակ: 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութերում. 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին