▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ-ն արդեն բացահայտ ասում է, որ ԲՀԿ-ն ստեղծել է Ռոբերտ Քոչարյանը. կենացները քաղցրանում են

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Խմբագիր» հաղորդաշարի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մի ուշագրավ միտք է հայտնել: Լրագրողի հարցին նա բառացիորեն պատասխանում է, մեջբերում. <<2005 թվականին, երբ սահմանադրական բարեփոխումներ էին նախատեսվում, բազմաթիվ ուժեր, լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ ասում էին, որ այս փոփոխություններն արվում էին մեկ նպատակով` իշխանության մեջ մնալու, վերարտադրվելու, ասում էին երկրորդ նախագահը սա անում է, որպեսզի ուժեղացնի վարչապետի լիազորությունները, նվազեցնի նախագահինը, եւ ինքը, քանի որ հեռացող նախագահ է, դառնա վարչապետ: Պարզվեց` այդպես չէ, պարզվեց` իրականությունն այլ է: Ասում էին այդ նույն մարդիկ` հեռացող նախագահ է, նա չի կարող համախմբել իր շուրջը իշխանության տարբեր թեւերին, ուժերին, եւ նա տանուլ է տալու նախագահական ընտրությունները: Ինչո՞ւ են մոռանում, որ նույն երկրորդ նախագահը, երբ որ հեռացող նախագահ էր, ընդամենը 2006 թվականին` 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, ոչ մի տեղից ստեղծեց քաղաքական ուժ, որը մեկ տարի հետո հսկայական ձայն տարավ ընտրություններում եւ այսօր ազդեցիկ քաղաքական ուժերից է>>…. մեջբերման ավարտը:
Պահոոոո, կենացները քաղցրանում են: Փաստորեն ՀՅԴ-ն բացահայտ ասում է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստեղծել է Ռոբերտ Քոչարյանն իր վերարտադրությունն ապահովելու համար: Եթե հաշվի առնենք, որ դա Դաշնակցությունն է ասում, որը Քոչարյանի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ էր և է, ապա… ենթադրությունները թողնում եմ ձեզ: Մյուս կողմից, պարոն Վարդանյան, ինչո՞ւ եք հիմա ասում այդ մասին: Այլևս նույն նավակում չեք, դրա՞ համար:

Արայիկ Արամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին