▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը երեք մատի կոմբինացիա ցույց տվեց Ռուսատանին

Երկու օր առաջ, Բաքվում տեղի է ունեցել նոր «Հարավային գազային միջանցք» նախագծի հանդիսավոր հիմնարկեքի արարողությունը: Այդ արարողությանն Ալիևից բացի մասնակցել են նաև Բուլղարիայի նախագահը, Վրաստանի, Հունաստանի, Մոնտենեգրոյի վարչապետները, Թուրքիայի, Ալբանիայի էներգետիկայի նախարարները: Հանդիպման ընթացքում հեռուստակապով նրանց է միացել Ժոզե Մանուել Բարոզոն` ողջունել և հաջողություններ մաղթել, ծրագիրը համարելով 21-րդ դարի ամենակարևոր նախագծերից մեկը:

Այդ ծրագրով, ինչպես գիտեք, գազը «Շահ Դենիզ» հորատանցքից պետք է հոսի Եվրոպա` Վրաստանի, Թուրքիայի տարածքով: Փաստորեն հերթական անգամ Ադրբեջանը երեք մատի կոմբինացիա ցույց տվեց Ռուսատանին: Ադրբեջանը մտածված, սառնասրտորեն, հետևողական օգնում է Եվրամիությանը Ռուսատանին մեկուսացնելու գործում և թիկունքից հարվածում նրան: Սա Ռուսաստանին գոտկատեղից ներքև, ուղիղ, անվրեպ երկու ոտքերի արանքում հարված էր:…

Եթե Ռուսատանը հանգիստ տարավ այս հարվածը, ապա նա Ղրիմից հետո ձեռք բերած հեղինակությունը լրիվ կկորցնի, կդառնա իզգոյ, վերջնականապես մեկուսացված, ջախջախված…Ջախջախված տնտեսապես և բարոյապես: ԵՏՄ-ն էլ միանշանակ հավանաբար կձախողվի կամ հեռանկար չի ունենա:
Ռուսները պետք է հակաքայլ մտածեն, լրջորեն մտածեն, հակառակ դեպքում դառնալու են «չմո», ով հասնի տշելու է…Պետք է Ալիևի ականջները քաշել վերջապես կամ հետույքին հասցնել…

Միայն Աստված ոչ անի մեզ խառնեն այդ «գործընթացին»…

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին