▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ արիները կատարել են արիադավան ծիսական արարողություն՝ փառաբանելով հայոց բոլոր նախնյաց

Նախնյաց հիշատակի տոնը՝ Արփի եւ Մադաթափա լճերի միջակայքում

Հայ արիականներն ու հեթանոս-արիադավան ազգայնականների համախմբումը սեպտեմբերի 23-ին հերթական անգամ նշեցին ավանդական Նախնյաց տոնը:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերն ու քրմի թեկնածուները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Շիրակի մարզի Արփի եւ Ջավախքի Մադաթափա լճերի միջակայքում կատարել են արիադավան ծիսական արարողություն՝ փառաբանելով հայոց բոլոր նախնյաց:

Հայ արիականներն ու ազգայնականները փառաբանել են նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ խնդրելով աջակցել իրենց՝ Հայոց հայրենիքի վերատիրման, ամբողջականացման գործում եւ Հայկական լեռնաշխարհում՝ Հայոց Արարչատուր եւ աստվածազարմ Բնօրրանում վերստին հաստատվելու համար:

Նախնյաց հիշատակի օրը տոն է՝ տոնախմբություն, քանզի հիշվում եւ մեծարվում են մեր նախնիները, եւ դա բացարձակ կապ ու նմանություն չունի հուդա-քրիստոնեական մեռելոցների հետ: Առավել եւս, որ հայ արիական հայերն իրենց նահատակների ու մեռյալների հոգիներին ճանապարհում են Վերին Հայկական լեռնաշխարհ, ոչ թե Վերին Երուսաղեմ, ինչպես հուդա-քրիստոնյաները: Հայ արիադավան հեթանոսները Սրբազան Տարածք են համարում Արարատյան (Հայկական) աշխարհը, ոչ թե Իսրայելը, Սրբազան Լեռ են համարում Մեծ ու Փոքր Մասիսները, ոչ թե Սիոնը եւ հիշում են ոչ թե հրեական առաքյալներին կամ այսպես կոչված մարգարեներին, այլ բոլոր հայ նախնիներին՝ տասնյակ հազարամյակներից եկած ու մինչ ցայսօր, դրանով իրենց մեջ նորոգելով Հայի Տիեզերահաս ենի հավերժության ընթացքը, Հայ Տեսակի առաքելությունն ու առաքինությունները: Այդ սրբազան օրը մարդ եւ հոգի-ոգիներ կապը Երկրային Հայրենիքից ձգվում է դեպի Տիեզերական հոգե-ոգեղեն Հայկական Աշխարհները…

Հայ նախնյաց հիշատակի օրվա հետ, որը նշվում է աշնանային գիշերահավասարին, նշվել է նաեւ հայոց պետականության եւ անկախության վերականգնման տոնը (1991թ. սեպտեմբերի 21), որը հայ արիականներն ու ազգայնականները կրկին նշել են՝<<Հայաստան-Արցախ՝ վերամիավորված երկիր>> կարգախոսով, այս միացումը համարելով Միացյալ Հայաստանի վերակերտման նախահիմք:

Հայ Աստվածների եւ Սրբազան Հոգիների կամոք՝ հայությունը դեռ կազդարարի Հայկական լեռնաշխարհի բուն Հայկական Բնօրրան լինելու եւ միայն Հայի Բնաշխարհը դառնալու մասին:

 

23.09.2012թ.

Հայաստան-Ջավախք

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին