▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ, ինչի՞ վրա, ե՞րբ. Նիկոլ Փաշինյան

«Հանրային հեռուստատեսության վիճակն այնքան էլ լավ չէ, եթե դրական մի բան փորձենք հիշել, թերևս կարելի է հիշատակել Ստեփան Զաքարյանի հաղորդումը, իսկ ահա, այն, ինչ տեղի ունեցավ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, թույլ տվեք ասել, որ դա մեծագույն խայտառակություն էր: Ինչպես բակերում են սիրում ասել՝ ամբողջ ժողովրդին մտցրել էին ղումարի շրջապտույտի մեջ: Ամբողջ ազգը տենդի մեջ էր ընկել, թե ո՞վ, ինչի՞ վրա, ե՞րբ և ի՞նչ խաղադրույք կատարի և Հ1-ի եթերում 15 րոպեն մեկ՝ խաղադրույքը փոխվեց, սա ավելացավ, սա պակասեց...»,-ԱԺ-ում ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով.

«Իսկ ԱԺ-ում խաղատների սահմանափակման քաղաքականություն է վարվում: Իսկ Հ1-ը մեր տները դարձրեց կազինո: Վերջերս էլ ԱԺ-ում քվեարկվեցին, որ գովազդը հանվի Հանրային հեռուստաընկերությունից, հիմա էլ ստացվում է, որ սննդամթերքի գովազդը պետք է հանենք, ղումա՞րը  գովազդենք»,-խոսքն ուղղելով Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի նախագահ Ռուբեն Ջաղինյանին` նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Հանրային հեռուստատեսության վիճակն այնքան էլ լավ չէ, եթե դրական մի բան փորձենք հիշել, թերևս կարելի է հիշատակել Ստեփան Զաքարյանի հաղորդումը, իսկ ահա, այն, ինչ տեղի ունեցավ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, թույլ տվեք ասել, որ դա մեծագույն խայտառակություն էր: Ինչպես բակերում են սիրում ասել, ամբողջ ժողովրդին մտցրել էին ղումարի շրջապտույտի մեջ: Ամբողջ ազգը տենդի մեջ էր ընկել, թե ով, ինչ, վրա, երբ ինչ խաղադրույք կատարի և Հ1-ի եթերում 15 րոպեն մեկ՝ խաղադրույքը փոխվեց, սա ավելացավ, սա պակասեց...
Իսկ ԱԺ-ում խաղատների սահմանափակման քաղաքականություն է վարվում: Իսկ Հ1-ը մեր տները դարձրեց կազինո: 
Վերջերս էլ ԱԺ-ում քվեարկվեցին, որ գովազդը հանվի Հանրային հեռուստաընկերությունից, հիմա էլ ստացվում է, որ սննդամթերքի գովազդը պետք է հանենք, ղումա՞րը  գովազդենք:
Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի նախագահ Ռուբեն Ջաղինյանին

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին