▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիսկորեական ոճով բեմադրված դիմավորման արարողությունը աղճատում է ազատասեր հայ ժողովրդի կերպարը.Ն.Փաշինյան

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում այսօրվա իր ելույթում անդրադարձավ Սուրեն Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակելու փաստին.

«Սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանին նշանակեց Սյունիքի մարզպետի պաշտոնում: Իսկ պաշտոնից ազատվել էր նախորդ տարի  իր տան մոտ տեղի ունեցած իրադարձություններից հետո: Նա քրեական պատասխանատվության չենթարկվեց, որովհետև նախաքննության մարմինը  այն ժամանակ զիննդատախազ, ներկայումս ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ քննության հիմքում դրեց այն վարկածը, թե արյունոտ իրադարձությունների ողջ ընթացքում Սուրիկ Խաչատրյանը տանը քնած է եղել: Եվ նման մարզպետը արհամարհանք է Հայաստանի պետականության, նրա Սահմանադրության և իրավակարգի նկատմամբ: Իսկ նորանշանակ մարզպետի հյուսիսկորեական ոճով բեմադրված դիմավորման արարողությունը աղճատում է ազատասեր հայ ժողովրդի կերպարը, վիրավորում նրա պատիվն ու արժանապատվությունը: Բայց մենք գիտենք, որ Սյունիքի ժողովուրդը արժանապատիվ է, պարզապես պատանդ է պահվում հանցավոր խմբավորման ձեռքում»,-ելույթում ասաց պատգամավորը՝ զորակցություն հայտնելով ազատասեր բայց գերեվարված ժողովրդին:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին