▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղաբաբյանը Ծառուկյանի հետևում տեսել է Քոչարյանի ականջները

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Բուռնաշ մականունով հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը համոզված է,  որ Գագիկ Ծառուկյանն ինքնուրույն չի որոշել կանգնել ընդդիմության կողքին․ «Մենք բոլորս էլ գիտենք ճշմարտությունը, որ դա Ծառուկյանի Գագիկի խոսքերը չեն: Ծառուկյան Գագիկն  ինքը լավ տղա է,  ծնող սիրող տղա է, ընտանիք սիրող, ընկեր սիրող տղա է: Ինքը լավ մարդ է: Բայց ինքը պտի այդ դերը չտաներ, ինչ որ ուզում էր պարոն Քոչարյանը: Պարոն Քոչարյանը լավ մարդ է, բայց ներող չի, զիջող չի: Ես դա գիտեմ: Ու ընդամենը կասեի, որ չի կարելի վերադառնալ, դը Գոլը չեք, ժողովուրդը ձեզ չի ուզում»:

Աղաբաբյանն իրականում խտացրել է գույները, որովհետև ԲՀԿ-ն բազմաշերտ է ու հնարավոր չէ այդ կուսակցության գործունեությունը կապել կառույցից դուրս գործող բացառապես մեկ մարդու հետ: Մի առիթով ասել եմ ու կրկնվեմ. ԲՀԿ-ն, որպես կուսակցություն, առայժմ ձևավորման փուլում է:Իսկ հիմա այս կուսակցությունը նման է քաղաքական հիբրիդի, որում կոնսոլիդացնող անձի շնորհիվ՝ առկա են թե նրա՝ Գագիկ Ծառուկյանի, թե ավելի փոքր չափով Ռոբերտ Քոչարյանի ու նույնիսկ Սերժ Սարգսյանի թիմերը:

Եթե Գագիկ Ծառուկյանին հաջողվի ստեղծել մոնոլիտ քաղաքական թիմ, ապա հնարավոր է՝ բոլորս ուրիշների հետևում փնտրենք՝ ԲՀԿ-ի կանջները:
Հակառակ պարագայում՝ Աղաբաբյանի թեզը ճշմարտանման կլինի ու ոչ միայն Քոչարյանի մասով. ԲՀԿ-ի վրա կփոձն ազդեցություն բանեցնել նաև այլ ՙՙարտաքին խաղացողներ՚՚ բառիս բուն ու փոխաբերական իմաստով:

Հա, քիչ էր մնում մոռանայի. մի բարեկամական խորհուրդ էլ Աղաբաբյան Աշոտին տամ (վերջն իրար հետ հաց ենք կիսել). դը Գոլին մի փնտրիր ոչ միայն երկրորդ, այլ նաև առաջին ու գործող նախագահների կերպարներում:

Ֆրանսիացիները այդ հարցերում շատ նրբանկատ են. մեկ էլ տեսար՝ նեղացան...

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին