▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ մարզպետ նշանակվեց Լիսկան.Փոստանջյանը՝ «Սխոդկա»-ի մասին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Կառավարությանն ուղղված հարցը կրկին վերաբերում էր Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրեն Խաչատրյանի նշանակվելուն:

«Քաղաքացին տեղեկացրել է, որ Հովիկ Աբրահամյանը և Սերժ Սագսյանը Սյունիքի մարզպետի թափուր պաշտոնի հարմար թեկնածուի են փնտրում քրեական աշխարհում: Հայտարարել են մրցույթ: «Սխոդկա»-ի ընթացքում որոշվել էր, որ տվյալ անձը լավագույն թեկնածուն է: Քաղաքացին պնդում էր, որ իրեն մրցունակ էր դարձնում նախագահին ու վարաչպետին անձամբ ճանաչելը, 2012, 2013 թթ. ծառայություներ մատուցելը. ձայներ կեղծել, ահաբեկել և այլն: Այժմ քաղաքացին խնդրում է պարզաբանել՝ ինչո՞ւ մարզպետ նշանակվեց Լիսկան»,-ասաց Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով.

«Քաղաքացին խնդրել է հայտնել իր անունը՝ թակարդ»:

Մինչ վարչապետը կմոտենար խոսափողին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երանի տվեց նրան.«Երանի ես պատասխանեի»,-նշեց նա:

«Տիկին Փոստանջյան, ես գիտեմ, որ պատգամավոր եք, փաստաբան, բայց չգիտեի, որ «Սխոդկա» էլ եք անցկացնում: Սա նորություն էր: Խնդրում եմ՝ փողոցային խոսակցությունները չբերել այս դահլիճ»,-պատասխանեց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ մարզպետին նշանակում է Կառավարությունը և որևէ մրցույթ չկա:

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին