▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թեհրանի հայոց թեմական խորհուրդը դժգոհ է

Բաց նամակ

Իրանի հայ համայնքին,

Հ.Հ. Սփիւռքի նախարարութեան,

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած

միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովին,

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդին,

 

2013 թւականի Մարտ ամսւայ վերջին օրերին, Թեհարնի հայոց թեմի Թեմական խորհուրդը Հայոց Մեծ Եղեռնի 100-ամեակը նշելու համար կեանքի կոչեց յատուկ յանձնախումբ, որը ցաւօք կուսակցականացւած էր եւ իր մէջ չէր ներառում համայնքում աշխատող, հասարակական, մշակութային ու քաղաքական բոլոր կողմերին ու մտքի տէր անձանց, ինչը, ինքնաբերաբար, անընդունելի էր եւ բողոքի տեղիք տւող:

Մենք՝ ներքոյ ստորագրեալ կառոյցներս, հաւատում ենք, որ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը այն անկիւնադարձային միաւորող առիթն է, որ հայ ժողովրդի բեկորները ամենուրեք, անկախ իրենց գաղափարական կամ քաղաքական տարբերութիւններից կարող են յանուն ազգային գերագոյն իրաւունքների եւ շահերի միատեղել իրենց բոլոր ուժերը, յանուն հայ ժողովրդի ոտնահարւած իրաւունքների վերականգնման:

Այս համոզումով եւ յանուն սրբազան ու վեհ նպատակի իրագործման, որը կարող եւ անհրաժեշտ էր ստւերի տակ առնել ամէն տեսակի հատւածական ճղճիմ խաղերը, երկխօսութեան մէջ մտանք Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հետ՝ կատարւած սխալը շտկելու պահանջով:

Թէեւ արդար մտածումն ու պարզ բանականութիւնը կարող էր համայնքի բոլոր ուժերը միատեղել, սակայն անհերքելի փաստ է, որ Թեմականն, իր կամքից անկախ, չի կարողանում որդեգրել ազգային ուղղութիւն, ենթակայ մնալով ծանօթ այլամերժ կուսակցութեան, ինչը, բնականաբար, անընդունելի է մեզ համար:

Ուստի, ներքոյ ստորագրեալներս նախապատրաստւում ենք կեանքի կոչել 100-ամեակը նշող անկախ եւ ժողովրդավարական հենքով ձեւաւորւած յանձնախումբ, որի դռները բաց են լինելու ցանկացած հայորդու դիմաց:

Մենք չենք միտում հակադրւել Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած «յանձնախմբին» եւ նոյնիսկ ողջունում ենք նրա ամենափոքր դրական քայլն անգամ, ու նաեւ յոյս ունենք, որ Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը համազգային եւ համայնքային հարցերում, այսուհետեւ, ունակ կը լինի անաչառ մօտեցում ցուցաբերել: Սակայն նոյն ժամանակ չենք կարող անտարբեր լինել համայքում տիրող մէնատիրութեան նկատմամբ, որը ջլատելով հայութեան միասնականութիւնը ներքնապէս թուլացնում է Հայկական ճակատը ցանկացած հակառակորդի դէմ առճակատման գործում:

 

Հ.Մ.Մ. «Րաֆֆի» համալիր

Իրանահայ ազգային եւ մշակութային միութիւն

Աշխարհատեսների հայկական կենտրոն – Նարմաք

Աշխարհատեսների հայկական կենտրոն – Մաջիդիէ

«Իրանահայեր» լրատու ցանց

«Արաքս» շաբաթաթերթ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին