▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Հարությունյանից սահուն անցում Սուրիկ Խաչատրյանին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 

Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնին հասարակական լայն քննադատությունների արժանացրեց հայրենի Կառավարությանը, անկախ Կառավարության արդարացումներից, թե իբր Սուրիկ Խաչատրյանի աշխատանքային փորձը և այլն դրդապատճառ հանդիսացան նրան վերստին դնել Սյունիքի մարզի "ղեկին":
Սա կառավարության "խրոնիկ" բնույթ կրող անբացատրելի նշանակումներից է։
Ինչո՞ւ անբացատրելի, որովհետև՝ հետադարձ հայացք նետելով ոչ վաղ անցյալին, երբ Արամ Հարությունյանին` նույն ինքը "Բուլկի Արամին" բնապահպանության նախարարի պաշտոնից հեռացնելով վերստին պաշտոն առաջարկեցին՝ Կոտայքի մարզպետ, հասկանալի է դառնում, որ մեր իշխանություններին ուղակիորեն ձեռնտու է "փող սիրող" մարդկանց լուրջ պաշտոններ վստահելը, քանզի իրենց ընդհանուր կերակրատաշտը ինչ-որ տեղ սնուցվում է նաև տվյալ մարդկանց շնորհիվ։
Չեք մոռացել չէ՞, թե ով է Բուլկի Արամը և իր նախարար եղած ժամանակ ինչ սկանդալային թեմաներ էին շրջանառվում մամուլում. էլ բեզոարյան այծ, էլ որսագողություն, էլ անօրինական ծառահատումներ, բնապահպանության խայտառակ վիճակ և այլն: 
Իմ խորին համոզմամբ, դա հենց այնպես չի լինում: Մարդ ով այդպիսի հակում ունի փողի հանդեպ, առանց համապատասխան "փայաբաժնի" չէր թույլ տա նման "ոճրագործություններ" բնության հանդեպ։ 
Հիմա այսքանից հետո, Բուլկի Արամին նշանակում եք Կոտայքի մարզպետ, որպեսզի ավելի լավ կարողանա քանդել այդ մա՞րզը։ Հուսանք այս մարդու ջանքերով Կոտայքի մարզը մոտ ապագայում բոլոր առումներով չի վերածվի անապատի։

 

Պոլիտիկս Մեն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին