▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կազատվեն հարկերից, եթե լուցկի, թեյի կոնֆետ, ատամի չոփ և վաֆլի վաճառելու համար պահեն մեծ հաշվապահություն...

 

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ  «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքների փաթեթի նախագծին:
պատգամավորի խոսքով՝ ընդամենը երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 29-ին,  ՀՀԿ-ի ճնշող մեծամասնության և ԲՀԿ խմբակցության պատգամավորների մի մասի ջանքերով արգելափակվեց «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագծի ընդգրկումը՝ ԱԺ օրակարգ:
«Այդ նախագծով առաջարկվում էր սահմանել «սահմանապահ» համայնքի եզրույթը և այդպիսի կարգավիճակ տալ հայ-ադրբեջանական սահմանից մինչև 3 կմ հեռավորության վրա գտնվող համայնքներին: Համայնքներ, որոնք պետական ռազամավարական քաղաքականության կարիք ունեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ նախագծով առաջարկվում էր, սահմանամերձ համայնքների բնակիչների  էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու և ոռոգման ջրի վարձավճարների 50 տոկոսը փոխհատուցել պետական բյուջեից:
«Առաջարկվում էր հատկացնել լրացուցիչ ֆինանասական օգնություն՝ երիտասարդ ընտանիքներին աջակցելու և բնակիչների առողջապահական կարիքները հոգալու համար: Օրենքով պետք է փոխահատուցվեր նրան հողի հարկը և գույքի հարկը»,-նկատեց պատգամավորը:
Նա նշում է՝  առաջարկվող փաթեթը 90 տոկոսով կապ չունի սահմանապահ համայնքների հետ: Բնակիչներին ոչինչ չի առաջարկվում:
«Ասում են, որ կրպակները, խանութները կազատվեն հարկերից, եթե, օրինակ, լուցկի, թեյի կոնֆետ, ատամի չոփ և վաֆլի վաճառելու համար պահեն մեծ հաշվապահություն: Եվ քանի՞ հաշվապահ է հարկավոր.օրենքի նախագիծը չի ասում: Օրենքում նշված են լիքը պայմաններ, իսկ, եթե խախտեն՝ տնով-տեղով տոկոսի տակ կընկնեն ու ամեն ինչ կկորցնեն: Ու կառավարությունն ասում ա, որ շատ մեծ լավություն ա անում, որովհետև 2.5 միլիարդ դրամի հարկը որ պետք է հավաքեր կրպակներից, չի հավաքում և դա օգնություն է: Ավելի լավ է գումարը հավաքեք և տաք հասցեատերերին, որովհետև այդ մարդիկ ամառային մեր կազմակերպած մեծադղիրդ այցելություններից հետո սպասում են, թե Կառավարությունն ու ԱԺ-ն ինչ են անելու իրենց խոստումները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով.
«Արտադրական ձեռնարկություններին էլ հարկային արտոնություն է առաջարկվում: Այգեպարում կա գինու գործարան և ժամանակին եղել է ծխախոտի գործարան: Այս օրենքով ոչ գինու, ոչ ծխախոտի արտադրությանը ոչինչ չի առաջարկվում»:
Պատգամավորի խոսքով կրկին «գցում» են բակիչներին, ովքեր քնում ու արթնանում, երեխաներին դպրոց են ուղարկում ադրբեջանական սնայպերների նշանառության ներքո;

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ  «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքների փաթեթի նախագծին:

Պատգամավորի խոսքով՝ ընդամենը երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 29-ին,  ՀՀԿ-ի ճնշող մեծամասնության և ԲՀԿ խմբակցության պատգամավորների մի մասի ջանքերով արգելափակվեց «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագծի ընդգրկումը՝ ԱԺ օրակարգ:

«Այդ նախագծով առաջարկվում էր սահմանել «սահմանապահ» համայնքի եզրույթը և այդպիսի կարգավիճակ տալ հայ-ադրբեջանական սահմանից մինչև 3 կմ հեռավորության վրա գտնվող համայնքներին: Համայնքներ, որոնք պետական ռազամավարական քաղաքականության կարիք ունեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ նախագծով առաջարկվում էր, սահմանամերձ համայնքների բնակիչների  էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու և ոռոգման ջրի վարձավճարների 50 տոկոսը փոխհատուցել պետական բյուջեից:

«Առաջարկվում էր հատկացնել լրացուցիչ ֆինանասական օգնություն՝ երիտասարդ ընտանիքներին աջակցելու և բնակիչների առողջապահական կարիքները հոգալու համար: Օրենքով պետք է փոխահատուցվեր նրան հողի հարկը և գույքի հարկը»,-նկատեց պատգամավորը:

Նա նշում է՝  առաջարկվող փաթեթը 90 տոկոսով կապ չունի սահմանապահ համայնքների հետ: Բնակիչներին ոչինչ չի առաջարկվում:

«Ասում են, որ կրպակները, խանութները կազատվեն հարկերից, եթե, օրինակ, լուցկի, թեյի կոնֆետ, ատամի չոփ և վաֆլի վաճառելու համար պահեն մեծ հաշվապահություն: Եվ քանի՞ հաշվապահ է հարկավոր.օրենքի նախագիծը չի ասում: Օրենքում նշված են լիքը պայմաններ, իսկ, եթե խախտեն՝ տնով-տեղով տոկոսի տակ կընկնեն ու ամեն ինչ կկորցնեն: Ու կառավարությունն ասում ա, որ շատ մեծ լավություն ա անում, որովհետև 2.5 միլիարդ դրամի հարկը որ պետք է հավաքեր կրպակներից, չի հավաքում և դա օգնություն է: Ավելի լավ է գումարը հավաքեք և տաք հասցեատերերին, որովհետև այդ մարդիկ մեր կազմակերպած ամառային մեծադղիրդ այցելություններից հետո սպասում են, թե Կառավարությունն ու ԱԺ-ն ինչ են անելու իրենց խոստումները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով.

«Արտադրական ձեռնարկություններին էլ հարկային արտոնություն է առաջարկվում: Այգեպարում կա գինու գործարան և ժամանակին եղել է ծխախոտի գործարան: Այս օրենքով ոչ գինու, ոչ ծխախոտի արտադրությանը ոչինչ չի առաջարկվում»:

Պատգամավորի խոսքով կրկին «գցում» են բակիչներին, ովքեր քնում ու արթնանում, երեխաներին դպրոց են ուղարկում ադրբեջանական սնայպերների նշանառության ներքո:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին