▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզպետն ո՞վ ա. Հրանտ Բագրատյան

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը մինչ կանդրադառնար «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքների փաթեթի նախագծին,  անդրադարձավ 1994 թվականի ռեկորդին՝ նշելով, որ ՀՀ-ում առաջն տնտեսական աճը եղել է այդ տարի, երբ պատերազմ էր.

«Դա ռեկորդ է ամբողջ ԱՊՀ-ում, ներառյալ Մեձբալթյան երկրներն ու Արևելյան Եվրոպան: 1995 թ.-ին կրկին ռեկորդ էր. երկիրն առաջին տեղում էր:  Ես իմ խնդիրը լուծել եմ. ես զարգացել եմ, Ադրբեջանը սկել ա:  Մի հատ խորացեք՝ որպես տնտեսագետ: Նախորդ վարչապետը 6 տարում ունեցել է 7 տոկոս տնտեսական աճ, այնինչ մեկ տարում պետք է ունենար: Ինչի՞ ա պետք այս սահմանամերձ օրենքը: Դուք՝ որպես Կառավարություն, կարող էիք  որոշում ընդունել և կցել 8 օրենք: Հիշեք մեկընդմիշտ՝ հարկային արտոնությունները լավ բան չեն: Աշխարհն ասում է՝ հարկերը հավաքենք, հետո գումարով օգնենք, սա է ճիշտը, բայց, եթե ստիպված եք, ապա հարկային արտոնությունն աշխատում է միայն ճյուղային կառուցվածքը փոփոխելու դեպքում»

Խոսելով հիպոթեքային արտոնությունների մասին՝ պատգամավորը նկատեց.

«Երևանից դուրս՝ գրեթե տուն չեն կառուցում.հիփոթեքի արտոնությունը ո՞րն ա: Պարզ չէ՞, որ Երևանից բիզնեսը փորձելու է գնալ այնտեղ: Ճիշտը ծառայությունները մատչելի դարձնելն է»: 

Հրանտ Բագրատյանին զայրացրել էր նաև Սյունիքի մարզպետի՝ հացի գինը սահմանելու որոշումը.

«Ինքն ո՞վ ա: Երբ նայեցի՝ մարզի ապրանքների գները 15 տոկոսով բարձր էին: Ինքը փորձել է շտկել այն, ինչի տեղի է ունեցել իր օրոք; Իջեցնելուց հետո էլ հացի գներն այդ մարզում ամենաբարձրն են: Այսպիսի բան ո՞նց ենք  թույլ տալիս:  Սա քանդում է պետությունը, պետական կարգ պետք է լինի, հսկողություն»

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին