▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտեցի, որ Տեր-Պետրոսյան ազգանունով էլ հումորիստ ունենք. Շարմազանով

Հարցին, թե ինչ տպավորություններ կան առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Ոչինչ չասող ելույթ էր»

 Նա նաև նշել է, որ ՀԱԿ ղեկավարի ելութն այնքան անհետաքրքիր ու ձանձրալի էր, որ նույնիսկ նրա գործընկերները, որ կանգնած էին հարթակում, չէին լսում, և Տեր-Պետրոսյանը ստիպված է եղել ընդհատել ելույթը, նրանց նայել, որից հետո նոր շարունակել:

«Իր ելույթից հիշեցի միայն անեկդոտները: Գիտեի, որ Պետրոսյան ազգանունով հումորիստ ունենք /ի նկատի ունի Եվգենի Պետրոսյանին/, բայց բացահայտեցի, որ Տեր-Պետրոսյան ազգանունով էլ հումորիստ ունենք»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին