▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եռյակի գործունեության այս փուլը կարելի է պայմանականորեն կոչել «զորահավաքային»

Իմ դիտարկմամբ հարաբերականորեն ընդդիմադիր երեք ուժերն առայժմ փորձում են համատեղ ուժերով հնարավորինս մեծ քանակությամբ կողմնակիցներ ներգրավել հանրահավաքային շարժման մեջ: Նրանց գործունեության այս փուլը կարելի է պայմանականորեն կոչել «զորահավաքային», իսկ թե նրանցից յուրաքանչյուրն ինչպես կփորձի ուղղորդել հավաքված մարդկանց՝ դա այլ խնդիր է:Շատ բան կախված կլինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պահվածքից, քանի որ նա կուսակցական առաջնորդներից միակն է, ով դեռ չի բացել իր խաղաքարտերը և նախկինում հանրահավաքային ներուժը տանուլ տալու առիթ չի ունեցել: Կարծում եմ, որ նա զգուշավոր պահվածք կորդեգրի ու իշխանությունների հետ առճակատման չի գնա՝ Ժառանգության ու ՀԱԿ-ի առավել արմատական հակաիշխանական պահվածքը ԲՀԿ-ին հնարավորություն է ընձեռելու ներկա իշխանությունների հետ իշխանափոխության պայմանների շուրջ շահագրգիռ երկխոսություն ծավալելու համար:Ըստ էության առայժմ նրանց միավորող միայն մեկ խնդիր կա՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հեռացումն իշխանությունից: Երբ այդ հեռացումն իրականություն դառնա կմեծանա նաև եռյակ ճակատի տրոհման հավանականությունը:Գործող իշխանության ներկայացուցիչների համար իմաստ կունենա բանակցել միայն ԲՀԿ-ի հետ՝ իրենց անձնական գույքային շահերն ապահովող, սեփականության վերաբաշխումը կանխող մեխանիզմների շուրջ:Իսկ արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում եթե համապատասխան որոշումը կայացվի Մոսկվայում կամ էլ Ռուսաստանը հայտնվի մի այնպիսի իրավիճակում, որ կորցնի Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ներազդելու ունակությունը: Առաջին տարբերակը քիչ հավանական է, իսկ երկրորդի հետ կապված հստակեցումները հավանաբար ի հայտ կգան եկող տարվա գարնանը:

 

Արման Մելիքյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին