▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նստացույցը լինելու է. ԲՀԿ-ական պատգամավոր.galatv.am

galatv.am-ը գրում է. Խորհրդարանական ոչ իշխանական եռյակի՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին,  ըստ ոստիկանության տվյալների, մասնակցել է 14 հզր. 800 քաղաքացի: Հիշեցնենք, որ նույն կառույցի տվյալներով՝ եռյակի՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցել է 16 հազար քաղաքացի:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը համակարծիք չէ: «Այն, ինչ հարթակից երեւում  էր, շատ ավելի էր, քան հոկտեմբերի 10-ին: Հիմա ստույգ երեւի կարելի է ասել վերեւից պատկերները նայելով, բայց ես անցած անգամ էլ եմ հարթակում եղել, այս անգամ էլ: Այս հանրահավաքին ծառերի տակ եւս մարդիկ  կային»,-ասել է Ստեփան Մարգարյանը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին  եռյակը հայտարարեց այն, ինչին սպասում էին շատերը, եւ ինչը պատրաստվում է իրականացնել առաջիկայում: «Մենք ծրագրային կետեր հրապարակեցինք այս հրապարակում, եւ ժողովուրդը դա ընդունեց, մենք հիմա գնալու ենք անելու այն, ինչը հայտարարել ենք, շարժումը դառնում է համազգային, մենք շուտով սկսելու ենք ձեւավորել շարժման տարածքային շտաբեր»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե երբ է լինելու այդ իշխանափոխությունը, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքել է. «Այ երբ որ կիմանաք, ինձ կասեք: Մենք գնում ենք մեր քայլերով նրան, որպեսզի երկրում տեղի ունենա իսկապես ընդհանուր իշխանափոխություն, դա միայն Սերժ Սարգսյանով  չէ, ընդհանուր իշխանափոխություն՝ համակարգից բռնած»:

Խորհրդարանական ոչ իշխանական եռյակի՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին,  ըստ ոստիկանության տվյալների, մասնակցել է 14 հզր. 800 քաղաքացի: Հիշեցնենք, որ նույն կառույցի տվյալներով՝ եռյակի՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցել է 16 հազար քաղաքացի:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը համակարծիք չէ: «Այն, ինչ հարթակից երեւում  էր, շատ ավելի էր, քան հոկտեմբերի 10-ին: Հիմա ստույգ երեւի կարելի է ասել վերեւից պատկերները նայելով, բայց ես անցած անգամ էլ եմ հարթակում եղել, այս անգամ էլ: Այս հանրահավաքին ծառերի տակ եւս մարդիկ  կային»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց Ստեփան Մարգարյանը:
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին  եռյակը հայտարարեց այն, ինչին սպասում էին շատերը, եւ ինչը պատրաստվում է իրականացնել առաջիկայում: «Մենք ծրագրային կետեր հրապարակեցինք այս հրապարակում, եւ ժողովուրդը դա ընդունեց, մենք հիմա գնալու ենք անելու այն, ինչը հայտարարել ենք, շարժումը դառնում է համազգային, մենք շուտով սկսելու ենք ձեւավորել շարժման տարածքային շտաբեր»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե երբ է լինելու այդ իշխանափոխությունը, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Այ երբ որ կիմանաք, ինձ կասեք: Մենք գնում ենք մեր քայլերով նրան, որպեսզի երկրում տեղի ունենա իսկապես ընդհանուր իշխանափոխություն, դա միայն Սերժ Սարգսյանով  չէ, ընդհանուր իշխանափոխություն՝ համակարգից բռնած»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին