▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադիբեկյանի հորդորը Ծառուկյանին

Էլի սկսվեց... հիմա էլ սոցիոլոգիայի հայ ռահվիրա Ահարոն Ադիբեկյանը Ծառուկյանին հորդորել է եկեղեցի կառուցելու փոխարեն գործարան կառուցել: Մի կողմ թողնենք այն, որ դա սոցիոլոգի գործը չէ, թե ով իր սեփականությունն ինչպես է տնօրինում: Այդ հարցը Սահմանադրությամբ (հոդվ. 31) կարգավորված է և վերջ: Խնդիրն այլ հետաքրքրություն ունի: 
Ինձ հետաքրքրում է, թե ով? է այն ճարահատյալը, որ Ադիբեկյանին լիազորել է (գուցե և բաց է թողել կամ հանձնարարել) պաշտպանել իրեն: Չէ? որ նա լավ պաշտպան չէ. նա այնքան կարող է պաշտպանել ինչ-որ մեկին, որքան ՀՀԿ-ի տատիկը` Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի դարպասը: 
Ու գիտեք? ցավալին որն է. որ եթե այդ նույն Ծառուկյանը եկեղեցու փողերով գործարան կառուցած լիներ, այդ նույն "սոցիոԴոգը", դարձյալ ինչ-որ մեկի կողմից գործուղված, պետք է Ծառուկյանին մեղադրեր ագահության մեջ ու հեգնելով ասեր " այ մարդ, էտքան ունեցվածքի մեջ մի հատ էլ եկեղեցի սարքեիր"...
Է~հ, Ահարոն, Ահարոն, քո օրն էլ օր չի...

 

Գևորգ Պետրոսյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին