▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավոր տղամարդիկ լծվել են կրծքով կերակրման խրախուսմա՞նը

Զարմանալի չէ, որ ՀՀ-ում առողջապահական համակարգն այսպիսի նստատեղային վիճակում է, երբ «Կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության» մասին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են գալիս տղամարդիկ:
Ոմանք կասեն, թե զարմանալու բան չկա, քանի որ «Առողջապահության, մայրության և մանկության հարցերի» մշտական հանձնաժողովի նախագահն Արա Բաբլոյանն է, իսկ տեղակալն էլ Մանվել Բադեյանը: 
Այո, այդպես է, բայց այդպես չպետք է լիներ:
Նաև և առաջ, պետք է ասեմ, որ այդ հանձնաժողովում կան երկու կին ոչ իշխանական խմբակցություններից: Հաշվի առնելով փոքրամասնության հնարավորությունները՝ այս կանայք ընդգրկված են մի քանի հանձնաժողովներում և անկախ խիստ զբաղվածությանը՝ նրանք կարող էին համահեղինակ լինել այս նախագծում:
Ըստ իս, սա նորից մեծամասնության ոչ կառուցողական վարքագծի հետևանք է:
Եթե բժիշկ Արա Բաբլոյանի հանձնաժողովի նախագահ լինելը նորմալ է, ապա տնտեսագետ-մաթեմատիկոս Մանվել Բադեյանի փոխնախագահ լինելը տրամաբանությունից զուրկ է:
Ես մի պահ պատկերացրեցի, թե ինպես են Արա Բաբլոյանը և Մանվել Բադեյանը քննարկում կրծքով կերակրելու խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին հարցը:
Հանուն արդարության պետք է ասեմ, որ այսպիսի իրավիճակ ԱԺ-ում չէ միայն:

 

Արման Մուշեղյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին