▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ էին դիվերսանտներն իրենց հետ Ադրբեջանի դրոշներ բերել

Ստեփանակերտում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ շարունակվում է հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը։

Artsakhpress-ի տեղեկացմամբ՝ վերջին դատական նիստում դատավոր Անատոլի Թադևոսյանի այն հարցին, թե նախաքննությանը տված ցուցմունքների ժամանակ արդյո՞ք նրանց նկատմամբ ճնշում է գործադրվել, Գուլիևը պատասխանել է, որ ոչ մի ճնշում չի եղել, և առայսօր նրանց հետ նորմալ են վերաբերվում: Հերթական ցուցմունքի ժամանակ Գուլիևը կրկին նշել է, որ ինքը ոչ մի վատ նպատակ չի ունեցել ԼՂՀ սահմանը հատելիս, ինչին հակասել է Ասկերովը՝ պնդելով, որ Գուլիևը շատ կեղտոտ ու վատ անձնավորություն է, նա Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է և նախօրոք պլանավորած է եկել Ղարաբաղ:

Դատախազ Կարեն Գաբրիելյանի այն հարցին, թե ինչո՞ւ է Հասանովը իր ինքնաձիգը փոխել Ասկերովի ինքնաձիգի հետ և ոչ թե Գուլիևի, Ասկերովը պատասխանել է, որ իր ինքնաձիգն ավելի լավ էր կրակում, դրա համար Հասանովն այն վերցրել է:

Դատական նիստի վերջում դատախազի այն հարցին, թե որն է եղել նպատակը, որ նրանք իրենց հետ բերել էին նաև Ադրբեջանի դրոշներ, ամբաստանյալներից ոչ մեկը հստակ պատասխան չի տվել:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին