▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ ռոումինգին ԼՂՀ տարածքում. Արցախը Հայաստան է և վերջ...

«Սա Հայաստանն է և վերջ... Լեոնիդ Ազգալդյանի այս խոսքերը սիրում են ցիտել և իշխանությունները, և ընդդիմադիրները, իսկ իրականում նրանք բոլորն էլ հանդուրժում են Արցախի հետ ամոթալի ռոումինգային կապն ու սակագները: 1989թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ-ն և ԼՂԻՄ-ի Ազգային խորհուրդը համատեղ որոշմամբ հռչակել են Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը, սակայն Արցախում գործող ռոումինգը բաժանողական քաղաքականության ամենավառ օրինակն է, և դրա դեմ պետք է պայքարել անհապաղ»,- ասվում է «Ոչ ռոումինգին» ֆեյսբուքյան նախաձեռնության տարածած հայտարարությունում, որով կոչ է արվում դեկտեմբերի 1-ին մեկ օրով չօգտվել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում գործող բոլոր չորս բջջային օպերատորների սպասարկած կապից՝ ի նշան բողոքի Արցախի հետ գործող ռոումինգ ծառայության։

Նախաձեռնության հեղինակ Արշակ Զաքարյանը բոլոր  4 օպերատորներին կոչ է անում վերացնել ռոումինգ ծառայությունը Արցախում` «Եթե չեն կարողանում վերացնել ռոումինգը Արցախում, թող հեռանան մեր երկրից, կգան այնպիսի օպերատորներ, որոնք կհարգեն մեր ժողովրդի կամքը եւ այսպիսի ամոթալի երեւույթ, ինչպիսին ռոումինգն է Արցախի, տարածքում չի լինի»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին