▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը

Սիրելի´ հայրենակիցներ, ձեր քվեն ստացած Հայաստանի Հանրապետության օրինական նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հանրային ելույթում շեշտեց,  որ` «Հրաշալի ու աննախադեպ է և լիցքավորող, որ մեր ժողովուրդն այսքան պայքարից, ցավերից ու հուսախաբությունից հետո էլի պահանջում է իր իրավունքը,  ուզում է փրկել իր ընտանիքն ու հայրենիքը և պատրաստ է գալ հրապարակ»:

Տարիներ շարունակ չեք ստացել պատասխան մեզ հուզող օրախնդիր հարցերին` «Ազատվելու՞ ենք սրանցից` այս ապօրինի իշխանություններից, կգա՞ այդ օրը»:

Պատասխանը մեկն է և իրականը` բոլորիս համախմբման, քաղաքացիական ընդվզումների ու անհնազանդության և յուրաքանչյուրիս գիտակցական առաջնորդությամբ՝ «սրանցից ազատվելու ենք, այդ օրը գալու է, իսկ ե՞րբ՝ կախված է յուրաքանչյուրիցս»:

Բոլորդ ականատեսն եք եղել վերջին մի քանի ամիսներին քաղաքական դաշտում վիճահարույց ընթացքի:

«Ժառանգությունը» բազմիցս նշել է միացյալ հրապարակի ու միացյալ օրակարգի անհրաժեշտությունը և հրատապությունը:

Ինչպես նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ողջունելի է, որ միացյալ հրապարակը կայացել է, սակայն միացյալ հարթակ, միացյալ ազգային օրակարգով՝ դեռ չկա: Հրապարակի դիմաց կա հարթակ, որը միասնական չէ, ու օրակարգն էլ ամբողջական չէ: Միաժամանակ պետք է ունենանք այդ շիտակությունն ու տղամարդկությունն` ասելու, որ որոշ բաց հարցեր են մնում`

• հրապարակային գործունեության շարունակականության խնդիրը,

• շարժման սկզբունքների հռչակման հարցը,

• որոշումների կայացման անհրաժեշտության հարցը:

Մինչև հիմա չկա վերջնական համաձայնություն հռչակագրի, շարժման հրապարակային գործունեության մասին»:

Հետևաբար՝ միացյալ օրակարգը և միացյալ առաջնորդությունը ձևավորելու նպատակով Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնում է հրապարակային հանդիպումներ.

2014 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին` Երևանի Ազատության հրապարակում,

դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին` Վանաձորի Արցախ պուրակում,

և նույն օրը, ժամը 17:00-ին` Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում

և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, երկրի ապագայով մտահոգ հայրենակիցներին հրավիրում է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ` Ազատ, Անկախ և Սահմանադրական Հայաստան, անհապաղ և ամբողջական իշխանափոխություն,

Հիմա ժամն է, ով որ քաջ է` թող միանա,

Ինքնիշխան Հանրապետություն, ճանաչված Արցախ, իրավատեր քաղաքացի եռամիասնության ոգով:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին