▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա ազատ եմ...Ինչու՞ է հրաժարական տվել էկոնոմիկայի փոխնախարարը

iravunk.com-ը գրում է. Հայտնի է, որ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն իր դիմումի համաձայն հրաժարական է ներկայացրել: «Իրավունքի» հետ զրույցում պրն Հարությունյանը հերքել է այն լուրերը, թե  իր հրաժարականի պատճառը էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ ունեցած խնդիրներն  են: «Հրաժարական  եմ տվել, քանի որ ոլորտս եմ ցանկանում եմ փոխել»,- ասել է Տիգրան Հարությունյանը:

Նախկին փոխնախարարը դեռ չգիտի, թե առաջիկայում  ինչ պաշտոն է զբաղեցնելու, բայց իրեն տեսնում է ինտեգրացիոն սեկտորում:

Իսկ թե ինչու էկոնոմիկայի  նախկին նախարար Տիգրան Դավթյանի ղեկավարման ժամանակ հրաժարական չէր ներկայացնում, եթե ոլորտը փոխելու ցանկություն ուներ, Տ. Հարությունյանն այսպես  է պատասխանել. «Պայմանավորված էր զբաղվածությամբ, ԵՏՄ-ի ինտեգրման գործընթացի մեջ էին, ունեինք պարտավորություններ, որոնք արդեն կատարվել են: Հիմա ազատ եմ»:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին