▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան սպառնում է ԱՄՆ-ին...

Թուրքիայի արտգործնախարար Մեվլյուտ Չավուշօղլուն սպառնացել է վերանայել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն, եթե վերջինս հաջորդ տարի ճանաչի Հայոց Ցեղասպանությունը...Մ.Չավուշօղլուն հայտարարել է,որ Թուրքիան թույլ չի տա այսպես կոչված «ցեղասպանությունը» օգտագործվի որևէ մեկի կողմից Անկարայի վրա ճնշում գործադրելու համար...

Հ.Գ.Այսպես կոչված Չավուշօղլուն շատ էլ լավ գիտի, որ ինքը և իր երկիրը չէ, որ կարող են որևէ մեկին, առավել ևս ԱՄՆ-ին հրահանգներ կամ պահանջներ ներկայացնել...

Այն,որ ոչ միայն «Հայկական Հարցը», այլև այլ «հարցեր» միշտ էլ օգտագործվել են «ուժեղների» կողմից Թուրքիայի դեմ՝ նրանից զիջումներ կորզելու համար, դա շատերը գիտեն...

Իսկ Մ.Չավուշօռլուի ջղաձգումները կարելի է բացատրել նրանով,որ ԱՄՆ-ում ստեղծված ներքին իրավիճակը(Կոնգրեսի և Սենատի ըտնտրություններից հետո մեծամասնությունն ԱՄՆ-ի Օրենսդիր մարմնում անցել է Բ.Օբամայի հակառակորդներին՝Հանրապետական կուսակցությանը ) նպաստում է,որ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում տեղի ունենա դրական առաջընթաց...

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին