▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբխազական երկաթգծի բացումը՝ նշանակում է շրջափակում հայտարարել Ադրբեջանին. Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Մ.Սահակաշվիլին այսօր հարցազրույց տալով իր ՍԵՓԱԿԱՆ «Ռուսթավի 2» հեռուստաալիքին մեղադրել է Վրաստանի գործող իշխանություններին հակաուկրաինական և հակակոյունլույական քաղաքականություն վարելու մեջ...

Ըստ Մ.Սահակաշվիլիի, Վրաստանի իշխանությունների կողմից «Աբխազական երկաթգծի» բացումը մեծ հարված կլինի տարածաշրջանում Վրաստանի ԿԱՐԵՎՈՐ գործընկերոջ և ԴԱՇՆԱԿԻՑ՝Ադրբեջանի նկատմամբ..."Վարդերի հեղափոխության" էքսցենտրիկ առաջնորդն այդ երկաթգծի բացումը համարում է Ադրբեջանին շրջափակմում հայտարարելու հետ...Միևնույն ժամանակ Սահակաշվիլին Վրաստանի իշխանություններին ՄԵՂԱԴՐԵԼ է սիրախաղի մեջ մտնելու այն երկրի հետ, ո՛վ ուզում է ջլատել և ՈՉՆՉԱՑՆԵԼ Ուկրաինան,Վրաստանը և Ադրբեջանը... Երևի բոլորիս էլ հայտնի է այդ «ԵՐԿԻՐԸ»...

Հիշեցնեմ,որ 2003 թ. «գահընկեց» անելով իր ԿՈՒՌՔ՝Է.Շևարնաձեին և զավթելով իշխանությունը,Մ.Սահակաշվիլին սկսեց իր հակահայկական քաղաքականությունը՝Վրաստանը դարձնելով թուրք-ազերիական տանդեմի քաղաքականության ԶՈՀԸ,որտեղ արդեն վրացիներն իրենց զգում են որպես «հյուր» իրենց իսկ Հայրենիքում...Իսկ 2008 թ.նրա կողմից սանձազերծված «5 օրյա» պատերազմը ՌԴ-ի հետ, լիովին բացահայտեց Մ.Սահակաշվիլիի քաղաքական տկարությունը, որին «Արևմուտքը» օգտագործեց և դեն նետեց...

2013 թ.զրկվելով իշխանությունից Մ.Սահակաշվիլին արդեն բացեիբաց էր իր սերն ու համակրանքը հայտնում սև և սպիտակ ոչխարների հանդեպ...

Հ.Գ.Վրաստանում տարածված է կարծիք,որ Մ.Սահակաշվիլին ազգությամբ ՀԱՅ է և բերում են բազմաթիվ ապացույցներ...Չնայած նրան,որ Սահակաշվիլին դա ՀԵՐՔՈՒՄ է..Շատ ափսոսում եմ,եթե այդ լուրերը համապատասխանեն իրականությանը...Չէի ուզենա,որ այս «ՓՈՂԿԱՊ ՈՒՏՈՂԸ» լիներ իմ հայրենակիցը,ով ազերիների կողմից ստանալով «30 արծաթ»՝ նախաձեռնեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կաուցումը(ի ՎՆԱՍ ՀՀ-ի),իսկ իշխանությունից զրկվելուց հետո անընդհատ ԲՈՂՈՔՈՒՄ է դրա գործարկման ուշացումից և դրանում միշտ մեղադրում իր հակառակորդներին՝ովքեր եկան Վրաստանում իշխանության...Մ.Սահակաշվիլիի այսօրվա պոռթկունը ևս այդ «օպերայից» է...

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին