▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանություններն ազատամարտիկներից ոմանց առաջարկել են տներ Մոսկվայում և Լոս Անջելեսում

newsbook.am-ի հետ զրույցում  ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ իշխանությունները խիստ անհանգստացած են ազատամարտիկների համախմբվածությունից: «Շատ է շահարկվում հարցը, թե ի՞նչ գործ ունեն ազատամարտիկները քաղաքականության մեջ: Բայց ի՞նչ անի ազատամարտիկը, երբ տեսնում է, որ երկիրը ձեռքից գնում է, երբ տեսնում է, որ Հայաստանը վերածվել է Սոդոմ-Գոմորի: Թողնի, որ ապիկարները կործանե՞ն այն»,- հռետորական հարց է հնչեցրել բանախոսը՝ շեշտելով, որ որոշ դեպքերում իշխանություններն ազատամարտիկներից ոմանց առաջարկել են հեռանալ երկրից՝ խոստանալով Մոսկվայում և Լոս Անջելեսում տներով և կեցության պայմաններով ապահովել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին