▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցավդ տանեմ, Հայաստան». Ալեքսանդր Բոժկոյի հոդվածը՝ Գյումրիի դեպքերի մասին

armtimes.com-ն ուկրաինական day.kiev.ua կայքից թարգմանաբար ներկայացրել է  ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հոդվածը, որ վերաբերում է Գյումրու ողբերգական դեպքերին:

Բոժկոն ողբերգության ցավը համեմատել է 1988 թվականի Գյումրու երկրաշարժի ժամանակ հայ ժողովրդի ապրած ցավի հետ:

Հոդվածը վերնագրված է՝ «Заберу твою боль», որը հայերեն թարգմանվում է «ցավդ տանեմ»: Դա, ինչպես հայտնի է՝ հայկական խոսակցական լեզվում օգտագործվող արտահայտություն է: Արտահայտելով իր ցավակցությունները տեղի ունեցած արյունալի իրադարձության կապակցությամբ՝ Բոժկոն ասում է՝ «Ցավդ տանեմ»:

«Հայաստանը չի կարողանում վերականգնվել հունվարի 12-ին հայ ընտանիքի դաժան սպանությունից հետո, որն իրականացրել է Գյումրիում գնտվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: Ցնցումները, որոնք վերապրեց հայ հասարակությունը, կարելի է համեմատել միայն 1988 թվականի հետ, երբ ամբողջությամբ ավերվել էր Գյումրի քաղաքը, որն այդ ժամանակ կոչվում էր Լենինական»,- գրել է Ա. Բոժկոն:

Ուկրաինայի նախկին դեսպանը նկատում է, որ նման ողբերգությունները տեղի են ունենում այն պատճառով, որ Ռուսաստանը զգալիորեն անհավասար հարաբերությունների մեջ է գտնվում իր դաշնակիցների՝ նախկին հետխորհդային պետություների կամ ինչպես նախկինում էր ընդունված ասել՝ «եղբայրական երկրների» հետ:

«Կարելի միայն պատկերացնել, թե ինչպիսի անհանդուրժականության մթնոլորտ և անհարգալից վերաբերմունք է տիրում ռուսական զորամասերում այլազգիների նկատմամբ՝ այդ թվում նաև Գյումրու 102-րդ ռազմաբազայում»,- գրում է Բոժկոն:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին