▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ամսական աշխատավարձը 50.000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար է կազմում

Nyut.am-ը գրում է, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դարձել է գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») նոր ղեկավարը:

Շատերին, անշուշտ ժամանակին զարմացրեց պետական «յուղոտ» պաշտոնից Արմեն Գևորգյանի հրաժարվելը (մեր կողմից նշենք, որ նա մինչ այժմ համարվում է կառավարության ամենալավ աշխատող անդամը):

Սակայն զարմանալու ոչինչ չկա: Երեկ համապատասխան կառույցի հաշվապահության աշխատակիցը Nyut.am-ին հավաստիացրեց, որ IDeA հիմնադրամի ղեկավար Արմեն Գևորգյանի ամսական աշխատավարձը կազմում է 50.000 (հիսուն հազար)  ԱՄՆ դոլար:

Ո՞ր մի նախարարը չէր լքի պոստը 50.000 դոլարի համար:

Նյութը` սկզնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին