▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ-ն նոր բյուրո է ընտրել

Հունվարի 16-24-ը Դիլիջանում գումարվեց ՀՅԴ 32-րդ ընդհանուր ժողովը։ Այս մասին հայտնում է  Եռագույնը։

Ժողովը նախ լսեց, քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցնող հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու թերացումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը եւ արտաքին ու ներազգային ճակատների վրա գործունեությունն ու դիրքորոշումները՝ իր համահայկական եւ Հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա։

Իր աշխատանքների ավարտին ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովն ընտրեց նոր Բյուրո՝ հետեւյալ կազմով.
Վիգեն Բաղումյան (Իրան)
Վիգեն Յաղուբյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
Հակոբ Խաչերյան (Լիբանան)
Հրանտ Մարգարյան (Հայաստան)
Կիրո Մանոյան (Հայաստան)
Խաչիկ Մուրադյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
Բենիամին Պչաքճյան (Լիբանան)
Հակոբ Տեր-Խաչատրյան (Կանադա)
Արմեն Ռուստամյան (Հայաստան)
Սպարտակ Սեյրանյան (Հայաստան)
Մուրադ Փափազյան (Ֆրանսիա)

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին