▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ոչ թե Հանրային, այլ Հանրապետականի հեռուստատեսությունն է

 

ԱԺ-ում այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը սկսեց ներկայացնել 2013թ. իրենց գործունեության մասին զեկույցը:
Պարոն Բունիաթյանն, ըստ երեւույթին, առաջին անգամ էր ԱԺ ամբիոնից ելույթ ունենում ու վարման ընթացակարգին ծանոթ չէր: Արդյունքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարբերաբար դիտողություններ էր անում նրան: Օրինակ՝ «Պարոն Բունիաթյան, հենց հայտարարեցի հարց տվողի անունը, դու էլ չես խոսում»։

ԱԺ-ում այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը սկսեց ներկայացնել 2013թ. իրենց գործունեության մասին զեկույցը:

«Հանրային հեռուստատեսությունը պարտավոր է առկա բոլոր խնդիրները ներկայացնել: 2013-14թթ գեթ մեկ դեպք կա՞, որ ՀԱԿ պատգամավորը եղել է եթերում: Մարտի մեկին հանրահավաք է լինելու, եթե Ձեզ հայտարարություն տանք, կարո՞ղ եք ապահովել օրենքի աշխատելը՝ կապված Հանրային հեռուստատեսության հետ»,-Բունիաթյանին հարցրեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահն էլ պատասխանեց, որ նման բան չի կարող լինել, ինչ-որ կերպ եթերում պետք է նրանք ներկայացված լինեն: Իսկ, ինչ վերաբերում է երկրորդ հարցին՝ ասաց, որ, եթե օրենքով հստակ է՝ կաջակցեն, որ հայտարարությունը ներկայացվի:

Երբ Գալուստ Սահակյանը արձագանքի հանրավորություն տվեց Արամ Մանուկյանին՝ Բունիաթյանը սկսեց շարունակել միտքը:

«Պարոն Բունիաթյան, հենց հայտարարեցի հարց տվողի անունը, դու էլ չես խոսում: Հիմա կարձագանքի, նորից խոսի»,-նկատողություն արեց Գալուստ Սահակյանը:

«Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ սա ոչ թե Հանրային, այլ Հանրապետականի հեռուստատեսությունն է»,-արձագանքեց Արամ Մանուկյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին