▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՕԵԿ-ը առաջ է մղում Արթուր Բաղդասարյանի բիզնես շահերը

Քաղաքական դաշտում քաղաքական իմպոտենտությունը կորցնելուց հետո, ԱԺ ՕԵԿ խմբակցությունը ձեռնամուխ է եղել բացառապես Արթուր Բաղդասարյանի և վերջինիս գործընկերների բիզնես շահերի առաջ մղմանը: Այդ նպատակով մարտի է նետվել ՕԵԿ-ի «մատյան գնդի» հրամանատար, համատեղությամբ «City»-ների տիրակալ Սամվել Ալեքսանյանի «եկեղեցով քուր» Հեղինե Բիշարյանը:

Քաղաքականության մեջ լուրջ ակնկալիքներ չունենալու պարագայում, ԱԺ ՕԵԿ խմբակցության միակ խնդիրը մնում է կյանքի գնով պաշտպանել ՕԵԿ բիզնես շահերը՝ այդ ճանապարհին փորձելով շարքից հանել բոլորին: Բոլոր նրանց ովքեր թեկուզ տեսականորեն կարող են այս կամ այն բիզնես ոլորտի հետ կապված հետաքրքրություններ ունենալ:

Ներկայումս Արթուր Բաղդասարյանը ամբողջովին խորասուզված է սեփական բիզնես պրոյեկտների նախագծման ուիրականացմանը, այդ նպատակով ՕԵԿ-ին հրաման է իջեցված, խորհրդարանում շրջանառվող օրինագծերը առավելագույնս «հարմարացնել» Արթուր Բաղդասարյանի բիզնես նախասիրություններին:
Ահա թե ինչո՞ւ է գերակտիվ ՕԵԿ-ը ու թե ինչու է առանց «շունչ քաշելու» աջ ու ձախ, առանց հասկանալու, «մարգարիտներ սփռում»:

 

Հայկ Համբարձումյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին