▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հարավային Դակոտայի ներկայացուցիչների պալատը 51 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև է ընդունել:

Այսպիսով` Հարավային Դակոտան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 43-րդ ամերիկյան  նահանգը:  

Հարավային Դակոտայում, 2015-ը նշելով որպես Հայոց ցեղասպանության հիշատակման տարի, բանաձևով նաև  կոչ է արվում ԱՄՆ կոնգրեսին և նախագահ Բարակ Օբամային պաշտոնապես ճանաչել և վերահաստատել պատմական ճշմարտությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին