▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտված ենք բոլորս

 

ՀՅԴ-ն դիմել էր պատգամավորներին` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ ստանալու համար, և որոշ առաջարկներ արդեն իսկ ստացել է: 
 
Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ընդգծելով, որ հատկապես արժեքավոր առաջարկներ է ստացել ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից:
 
Ինչ վերաբերում է քաղաքական դաշտում վերջին զարգացումներին, մասնավորապես, կապված ԲՀԿ-ի հետ. «Ես համարում եմ, որ այդուամենայնիվ այստեղ ամենավտանգավորը, որ կարող է տեղի ունենալ, չփորձենք մտածել, որ հաղթող և պարտվողներ եղան: Սա շատ սխալ տեղ կտանի: Այսինքն` իշխանություններին էլ չթվա, թե վերջացավ, իրենք հաջողեցին, էյֆորիայի մեջ հայտնվեն, որը շատ վտանգավոր է»: 
 
Ա.Ռուստամյանն ընդգծեց. «Պարտված ենք, քանի դեռ այն խնդիրները,  որ այսօր գոյություն ունեն, չեն լուծված: Պարտված ենք բոլորս: Եվ քանի այդ խնդիրները կան, այսօր Գագիկ Ծառուկյանը կլինի, վաղը մի ուրիշը կլինի, այս հարցերը բարձրացնող և առաջնորդող անպայման կառաջանա»:
 
Ըստ նրա` իշխանությունները պետք է լավ հասկանան, որ առաջացած «զինադադարը» պետք է լավագույնս օգտագործել, որպեսզի կանխվեն հնարավոր առճակատումների, նոր իրավիճակների առաջացումը: «Եվ ամենակարևորը ձեռնամուխ լինենք մի պրոցեսի, որը ժողովրդի մոտ ակնկալիք կառաջացնի, որ կուտակված հարցերը լուծվելու են»:
 
 
Հեղինակ: 
«Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. ՀՅԴ-ն դիմել էր պատգամավորներին` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ ստանալու համար, և որոշ առաջարկներ արդեն իսկ ստացել է:  Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտնել է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ընդգծելով, որ հատկապես արժեքավոր առաջարկներ է ստացել ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտում վերջին զարգացումներին, մասնավորապես, կապված ԲՀԿ-ի հետ. «Ես համարում եմ, որ այդուամենայնիվ այստեղ ամենավտանգավորը, որ կարող է տեղի ունենալ, չփորձենք մտածել, որ հաղթող և պարտվողներ եղան: Սա շատ սխալ տեղ կտանի: Այսինքն` իշխանություններին էլ չթվա, թե վերջացավ, իրենք հաջողեցին, էյֆորիայի մեջ հայտնվեն, որը շատ վտանգավոր է»:  

Ա.Ռուստամյանն ընդգծել է. «Պարտված ենք, քանի դեռ այն խնդիրները,  որ այսօր գոյություն ունեն, չեն լուծված: Պարտված ենք բոլորս: Եվ քանի այդ խնդիրները կան, այսօր Գագիկ Ծառուկյանը կլինի, վաղը մի ուրիշը կլինի, այս հարցերը բարձրացնող և առաջնորդող անպայման կառաջանա»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին