▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական հասարակության երկընտրանքը

Այդ լուսավոր մարդը. Նեմցովը սպանված է

 

Մոսկվայում ժամեր առաջ սպանվել է ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը։ Նեմցովին սպիտակ մեքենա է մոտեցել, որից չորս կրակոց են արձակել։ Մեքենան այնուհետ փախել է, իսկ Նեմցովը ստացած վնասվածքներից մահացել է տեղում։ Նեմցովը «Սոլիդարնոստ» շարժման հիմնադիրներից էր, ռուսաստանյան ընդդիմության հայտնի դեմքերից։ Նա 1991թ. եղել է Նիժեգորոդյան երկրամասի նահանգապետը, ապա եղել է վառելիքի եւ էներգետիկայի նախարար, իսկ 1997թ.՝ փոխվարչապետ։

Նեմցովը Պուտին ռեժիմի ամենաթունդ քննադատներից մեկն էր, ռուսական քաղաքականության ամենալուսավոր դեմքերից մեկը: Ես միշտ տպավորված եմ եղել արագ կողմնորոշվելու նրա ունակությամբ, գիտելիքների խորությամբ, արժեքների նկատմամբ նվիվածությամբ:
Ի դեպ, Նեմցովն այն քիչ ռուսաստանցի գործիչներից էր, ով արագ արձագանքեց Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը՝ հայտելով դիրքորոշումներ, որոնք շատ մոտ էին մեր հասարակության տեսակետներին: Ռուսաստանը վճարում է Պուտինի չեկիստական ռեժիմը հանդուրժելու համար:
Նեմցովն ընդամենը 55 տարեկան էր ու դեռ անելիք ու ասելիք ուներ: Ավաղ, նա այլևս չի խոսելու, իսկ բոլոր այն մարդիկ, ում համար թանկ է դեմոկրատիան՝ նրան կհիշեն հավերժ....

 

Ռուսական հասարակության երկընտրանքը

 

Կան մարդիկ, ովքեր՝ անկախ իրենց այսօրվա վարկանիշից, սոցիալական դիրքից, նշանային են, խոհրդանշում են կոնկրետ ժամանակաշրջան, նույնանում են արժեքների, գաղափարների հետ:
Ռուսաստանի համար այդպիսին է Բորիս Նեմցովը, ով խորհրդանշում էր 90-ականների սկզբի դեմոկրատական շարժումը ու նաև հակապուտինյան հոսանքի առավել լուսավոր դեմքերից մեկն էր:
Նրա սպանությունը չի կարող անտարբեր թողել Ռուսաստանի հասարակությանը: Ավելին, այս սպանությունը մարտահրավեր էր հենց հասարակությանը: Վերջինս կամ պետք է ընդվզի՝ Պուտինի ռեժիմից հետ նվաճելով իրենից խլված ազատությունները, կամ էլ պետք է հաշտվի այն իրականության հետ, որ ընդդիմադիր լինելու համար կարող է յուրաքանչյուրը գնդակահարվել՝ նույնիսկ առանց դատարանի վճռի:
Ռուսաստանի հասարակության վարքագիծը կանխատեսլն անշնորհակալ գործ է, բայց հաստատ այդ երկիրը վաղը կարթնանա այլ իրականության մեջ՝ կամ պայքարի տրամադրությամբ, կամ էլ՝ ավելի ահաբեկված:

 

Բորիս Նեմցովը փետրվարի 10-ին ունեցել է սպանվելու մտավախություն ու կարծիք է հայտնել, որ վտանգը կարող է գալ Պուտինից...

 

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին