▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում գործող վարչակարգը գոնե մի հարցում «լավություն է անում» Հայաստանին

 

Այնուամենայնիվ, Թուրքիայում գործող վարչակարգը գոնե մի հարցում «լավություն է անում» Հայաստանին՝ կրտսեր եղբայր ադրբեջանական իշխանություններին խելք սովորեցնելու փոխարեն, թե՛ երկրի ներսում, թե՛ դրանից դուրս առավելապես ուժ կիրառելու, սադրանքներ իրականացնելու են դրդում: 
Համաշխարհային տնտեսական գործընթացներով պայմանավորված իրողություններին թուրքական իշխանություններն ընդառաջ չգնացին Ադրբեջանի ընտրած ճանապարհով՝ խոսակցական հայերենով ասած՝ «լոպազություն» չարեցին՝ աշխարհի և առաջին հերթին սեփական ժողվրդի աչքերին «թոզ փչելով», թե իբր «մեր արժույթի դեմ խաղ չկա»: Թույլ տվեցին, որպեսզի սեփական ազգային արժույթի փոխարժեքն ինքնուրույն կարգավորվի՝ շուկայական զարգացումներին համապատասխան: Նրանք փորձեցին ավելի խելացի վարվել՝ հնարավոր անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելով ոչ թե լիրայի արժեզրկման, այլ՝ դրանից բխող հետևանքները մեղմելու հարցում:
Վերոնշյալ կանխիչ գործողությունների շարքից էր, ասենք, Ռուսաստանի հետ բանակցությունները՝ գազի գները զեղչելու ուղղությամբ: Ռուս-թուրքական տևական բանակցությունների արդյունքում ռուսական Газпром-ը զեղչեց Թուրքիային վաճառվող գազի գինը՝ 10,25%-ով, թեպետ թուրքական կողմը պնդում էր 15-% նվազեցման ուղղությամբ, իսկ մինչ այս ՌԴ նախագահ Վ.Պուտինը խոստացել էր զեղչել գազի արժեքն ընդամենը 6%-ով, իսկ արդյունքում ձևավորվեց վերոնշյալ ցուցանիշը: Ի դեպ, Ռուսաստանը մատակարարում է Թուրքիայի կողմից ներմուծվող գազի 60%-ը: 
Առաջին հայացքից, ինչ խոսք, ռուսական կողմի արած զեղչերը բավականաչափ էական են թվում, մինչդեռ Թուրքիայի շարքային քաղաքացու գրպանի վրա այն գրեթե չի անդրադարձել, քանի որ վերջին շրջանում թուրքական լիրան ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 12%-ով:
Այսուհանդերձ, գոնե մի հանգամանք պետք է ընդգծել, որ Թուրքիայում գազի գները ավելի մատչելի են, քան ԵՄ անդամ 28 պետություններում:

Այնուամենայնիվ, Թուրքիայում գործող վարչակարգը գոնե մի հարցում «լավություն է անում» Հայաստանին՝ կրտսեր եղբայր ադրբեջանական իշխանություններին խելք սովորեցնելու փոխարեն, թե՛ երկրի ներսում, թե՛ դրանից դուրս առավելապես ուժ կիրառելու, սադրանքներ իրականացնելու են դրդում: Համաշխարհային տնտեսական գործընթացներով պայմանավորված իրողություններին թուրքական իշխանություններն ընդառաջ չգնացին Ադրբեջանի ընտրած ճանապարհով՝ խոսակցական հայերենով ասած՝ «լոպազություն» չարեցին՝ աշխարհի և առաջին հերթին սեփական ժողվրդի աչքերին «թոզ փչելով», թե իբր «մեր արժույթի դեմ խաղ չկա»: Թույլ տվեցին, որպեսզի սեփական ազգային արժույթի փոխարժեքն ինքնուրույն կարգավորվի՝ շուկայական զարգացումներին համապատասխան: Նրանք փորձեցին ավելի խելացի վարվել՝ հնարավոր անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելով ոչ թե լիրայի արժեզրկման, այլ՝ դրանից բխող հետևանքները մեղմելու հարցում:Վերոնշյալ կանխիչ գործողությունների շարքից էր, ասենք, Ռուսաստանի հետ բանակցությունները՝ գազի գները զեղչելու ուղղությամբ: Ռուս-թուրքական տևական բանակցությունների արդյունքում ռուսական Газпром-ը զեղչեց Թուրքիային վաճառվող գազի գինը՝ 10,25%-ով, թեպետ թուրքական կողմը պնդում էր 15-% նվազեցման ուղղությամբ, իսկ մինչ այս ՌԴ նախագահ Վ.Պուտինը խոստացել էր զեղչել գազի արժեքն ընդամենը 6%-ով, իսկ արդյունքում ձևավորվեց վերոնշյալ ցուցանիշը: Ի դեպ, Ռուսաստանը մատակարարում է Թուրքիայի կողմից ներմուծվող գազի 60%-ը: Առաջին հայացքից, ինչ խոսք, ռուսական կողմի արած զեղչերը բավականաչափ էական են թվում, մինչդեռ Թուրքիայի շարքային քաղաքացու գրպանի վրա այն գրեթե չի անդրադարձել, քանի որ վերջին շրջանում թուրքական լիրան ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 12%-ով:Այսուհանդերձ, գոնե մի հանգամանք պետք է ընդգծել, որ Թուրքիայում գազի գները ավելի մատչելի են, քան ԵՄ անդամ 28 պետություններում:

Արմեն Պետրոսյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին