▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Է՜, երանի մի քանի ձեռք ունենայիք

ՀԱԿ խմբակցությանն ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքից՝ ասաց, որ  այս քննարկումները սկսկվեցին նրանից, որ ընդդիմության քառյակը միավորվեց ու իշխանություններին ներկայացրեց 12 կետանոց պահանջը, որոնցից մեկն այն էր, որ  պետք է երեք անգամ նվազեցնել շեմը:

«Սա հազվագյուտ կետերից մեկն էր, որ իշխանությունները փորձեցին կատարել, սակայն դա կրեց ձեւական բնույթ. ստեղծվեցին փատաթղթավորման եւ գույքագրման հավելյալ խնդիրներ, որոնք ավելի ծանր վիճակում դրեցին տնտեսվարողներին: Նշանակելով հինգ տոկոս դրույքաչափ չփաստաթղթավորելու համար՝ սա նշանակում է, որ կլինեն ձեռնարկատերեր, որոնք կհայտնվեն ավելի վատ վիճակում: Մենք առաջարկում ենք վերադառնալ 3.5 տոկոս դրույքաչափին՝ չփաստաթղթավորված ծավալի համար: Այդ դեպքում նախագիծը ՀԱԿ-ի համար ընդունելի կլինի»,-նկատեց պատգամավորը:

Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ևս 3.5 տոկոս դրույքաչափին անցնելու կողմանկից էր.

«Քանի որ օրենքն ունի շատ մեծ ռիսկ, կարող է մեծ կորուստ պատճառել սուբյեկտներին, որոնց ուզում ենք աջակցել: Մեր խմբակցությունն իր առաջարկությունների գաղափարական մասը համարում է ընդունած, տեխնիկական լուծումները՝ մասնակիորեն իրացված, սակայն մենք կքվեարկենք ձեռնպահ»,-նշեց պատգամավորը:

«Է՜, երանի մի քանի ձեռք ունենայիք»,- կատակեց Գալուստ Սահակյանը:

ԱԺ ամբիոնից խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի  փոփոխություններից՝ ՀԱԿ խմբակցությանն ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախ հայտարարեց, որ իրենք ակնկալում են ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի՝ որպես այս հարցի համազեկուցող ու որպես Տնտեսական հարցերի մշտական հանձանաժողովի նախագահ, պատասխանը ՓՄՁ պաշտպանության ասոցիացիայի նախագահի նամակին, որտեղ չորս առաջարկ կա օրենքի փոփոխությունների վերաբերյալ:
Ըստ նրա՝ օրենքի շուրջ այս քննարկումները սկսկվեցին նրանից, որ ընդդիմության քառյակը միավորվեց ու իշխանություններին ներկայացրեց 12 կետանոց պահանջը, որոնցից մեկը սա էր. «Մենք առաջարկեցինք երեք անգամ նվազեցնել շեմը: Սա հազվագյուտ կետերից մեկն էր, որ իշխանությունները փորձեցին կատարել, սակայն դա կրեց ձեւական բնույթ. ստեղծվեցին փատաթղթավորման եւ գույքագրման հավելյալ խնդիրներ, որոնք ավելի ծանր վիճակում դրեցին տնտեսվարողներին: Նշանակելով հինգ տոկոս դրույքաչափ չփաստաթղթավորելու համար՝ սա նշանակում է, որ կլինեն ձեռնարկատերեր, որոնք կհայտնվեն ավելի վատ վիճակում, քան մինչ այս «բարեփոխումը»: Մենք առաջարկում ենք վերադառնալ 3.5 տոկոս դրույքաչափին՝ չփաստաթղթավորված ծավալի համար: Այդ դեպքում նախագիծը ՀԱԿ-ի համար ընդունելի կլինի»:
Պարոն Զուրաբյանի խոսքերով՝ սա մի պարտություն է, որ կառավարությունը կրեց. «Գործադիրը պետք է խոստովանի, որ որեւէ քայլ չկարողացավ անել ստվերը բացահայտելու համար: Մեզ համար ակնհայտ է, որ դա մի դեպքում է հնարավոր՝ եթե ՀՀ-ում ձեւավորվի նոր իշխանությունը, որը ժողովրդի ուժով գա ու հաշտվետու կլինի միայն ժողովրդի առաջ»:
«Մենք գնացինք մեր քաղաքացիների պահանջների առումով, իսկ յուրաքանչյուր իշխանություն պետք է բավարարի ժողովրդի, այլ ոչ թե ընդդիմության պահանջները»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իշխանությունները իրենց առաջարկների զգալի մասն ընդունել են, սակայն իրենք կքվեարկեն ձեռնպահ: «Երանի մի քանի ձեռք ունենայիք»,- փորձեց կրկին կատակել Գալուստ Սահակյանը:
 

 

 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին