▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրինակ եք գտել, մարդ եք զարմացնում

 

ԱԺ արտահերթ նիստում այսօր ներկայացնելով պաշտոնաթող նախագահների կենսաթոշակի չափն ու մի շարք այլ արտոնություններ` հարակից զեկուցող, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը վստահեցրեց, որ այստեղ, ըստ էության քննարկման հարց էլ չկա, քանի որ ամեն ինչ շատ ավելի պարզ է;
Այդ վճարումը, որ կենսաթոշակ եք համարում ու դոշով պաշտպանում եք, չեք կարծում, որ կենսաթոշակի արժանապատիվ համակարգ պետք է դնեիք, օրինակ` պատվովճար, այլ ոչ թե կենսաթոշակ ասենք: Էլ ոչ էլ կնընկենք հետևից՝ աշխատում եք, չեք աշխատում...Այդ կենսաթոշակը ոչ այնքան պաշտոնաթող նախագահներին է պետք, ընտանքին, այլ այդպիսով ընդգծում ենք նախագահի ինստիտուտի կարեւորությունը: Էն կինոյի նման, որ ասում է`  օրինակ եք գտել, մարդ եք զարմացնում:
Ի պատասխան Հակոբ Հակոբյանն ասաց. «Ցավում եմ, պարոն Մինասյան, որ դուք մինչեւ հիմա չգիտեք, որ թոշակ ստացողներին ուղղակիորեն չենք հարցնում` դրսում ի՞նչ եք ստանում, աշխատում եք, թե ոչ: Դուք ձեր չափով ուրիշներին մի չափեք, չի կարելի»:
Արծվիկ Մինասյանի արձագանքը չուշացավ. «Զարմանում եմ, որ մինչ օրս չգիտեք, որ պատգամավորներին, դատախազներին թույլ չի տրվում վճարովի աշխատանք կատարել, բացի գիտականից: Իսկ իմ չափը ես գիտեմ ինչքան է ու իմ արժանիքն էլ գիտեմ՝ ի տարբերություն շատերի»:

ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում քննարկեց «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքների փոփոխությունները:

Այս փոփոխություններով պաշտոնաթող նախագահներին ցմահ տրամադրվում է տուն, գրասենյակ եւ ավտոմեքենա: Բացի այդ, պաշտոնաթող նախագահները կստանան հատուկ կենսաթոշակ` գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով:

Հարակից զեկուցող, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը վստահեցրեց, որ այստեղ, ըստ էության քննարկման հարց էլ չկա, քանի որ ամեն ինչ շատ ավելի պարզ է:

«Այդ վճարումը, որ կենսաթոշակ եք համարում ու դոշով պաշտպանում եք, չեք կարծո՞ւմ, որ պետք է դնեիք, օրինակ, պատվովճար, այլ ոչ թե կենսաթոշակ: Էլ ոչ էլ կընկենք հետևից՝ աշխատում եք, չեք աշխատում...Այդ կենսաթոշակը ոչ այնքան պաշտոնաթող նախագահներին է պետք, նրանց ընտանքին, այլև այդպիսով ընդգծում ենք նախագահի ինստիտուտի կարևորությունը: Էն կինոյի նման է, որ ասում է` օրինակ եք գտել, մարդ եք զարմացնում:

Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Ցավում եմ, պարոն Մինասյան, որ դուք մինչև հիմա չգիտեք, որ թոշակ ստացողներին ուղղակիորեն չենք հարցնում` դրսում ի՞նչ եք ստանում, աշխատում եք, թե ոչ: Դուք ձեր չափով ուրիշներին մի չափեք, չի կարելի»:

Արծվիկ Մինասյանի արձագանքեց. «Զարմանում եմ, որ մինչ օրս չգիտեք, որ պատգամավորներին, դատախազներին թույլ չի տրվում վճարովի աշխատանք կատարել, բացի գիտականից: Իսկ իմ չափը ես գիտեմ ինչքան է ու իմ արժանիքն էլ գիտեմ՝ ի տարբերություն շատերի»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին