▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Զուրաբյանը գիտի արտագաղթի գլխավոր պատճառը

«ՀՀ տնտեսական վիճակն այնքան վատ է, որ իշխող ՀՀԿ-ն ամեն ինչ անում է՝ այն քողարկելու համար: Թվերն ահավոր են.մարտի 20-ին ՀՀ վիճակագրական ծառայությունը հրապարակել է տնտեսության անկման աղետալի տեմպերի մասին վկայող տվյալներ: Անցած տարվա հունվար-փետրվար ամիսների հետ համեմատած՝ առևտրաշրջանառությունն ընկել է 28 տոկոսով, արտահանումը՝ 25, ներմուծոմը՝ 28.5, էլ.էներգիայի արտադրությունը՝ 16 տոկոսով, իսկ գործազուրկների թիվն ավելացել է 19 տոկոսով: Չարիքի հիմքը կոռուպցիոն ռեժիմն է, որը զբաղված է սեփական հարստացմամբ՝ վերահասկելով տնտեսական շուկաները՝ ապօրինի մենաշնորհները դարձնելով հարստության հիմնական աղբյուրը:2008-2010 թթ.խոզ, տավարի, հավի միսը, բուսական յուղը, կարագը, ալյուրը, ցոենը, սուրճն ու շաքարավազը ՀՀ-ում բնակչությանը վաճառվում են 100-255 տոկոսով ավելի բարձր գնով, քան պաշտոնական ներմուծման գինն է: Սա նշանակում է, որ ներկրողները ստանում են հսկայական գերշահույթներ: Պարենամթերքի ու դիզելային վառելիքի շուկայում տարիներ շարունակ գերշահույթ գոյություն ունի, այսինքն, իշխանությունն ապօրինի արտոնություններ է ստեղծել իր հետ կապված մի քանի խոշոր գործարարի համար, ովքեր ստանում են գերշահույթ: Սրա պատճառով է, որ մարդիկ արտագաղթում են, չի զարգանում գործարարությունը, արդյունաբերությունը և ՀՀ-ն մրցունակ չէ համաշխարհային շուկաներում»,-ԱԺ ամբիոնից ասաց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին