▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգելա Մերկելը ապրիլի 24-ին չի այցելի Երևան

ermenihaber-ը գրում է.Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի մասնակցի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք  Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի թուրքական «zaman-online.de» կայքը: Գերմանիային Հայաստանում կներկայացնի Եվրամիության (ԵՄ) հարցերով պատասխանատու նախարար Միշել Ռոտը, ով ներկայացնում է «Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն»-ը (ՍԴԿ- SPD):

«Երևանում կազմակերպվելիք հայերի տեղահանության և սպանությունների հիշատակման միջոցառումներին լինելում եմ Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացուցիչը»,- ասել է Ռոտը՝  չօգտագործելով ցեղասպանություն եզրույթը:

Իսկ Թուրքիայում կայանալիք Գալիպոլիի միջոացռումներին Գերմանիայի մասնակցության հարցի մասին աղբյուրը ոչինչ չի հայտնում:

Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը, պատասխանելով «Ձախերի կուսակցության» (Die Linke) հարցմանը, պատասխանել էր, որ ապրիլի 24-ին Երևանում Գերմանիայի ներկայացուցչի հարցը  դեռ քննարկման մեջ է:

Իսկ այն հարցին, թե արդյոք Գերմանիայի կառավարությունը որակում է 1915թ ջարդերը որպես ցեղասպանություն, պատասխան էր տրվել, թե անհրաժեշտ է պատմաբանների հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի այդ հարցը: Այդ պատասխանում ևս չէր գործածվել ցեղասպանություն տերմինը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին