▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն ապրիլի 24-ին ընդառաջ ուղերձ է հղել

ermenihaber-ը գրում է.Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն 1915-ին Օսմանյան կայսրությունում սպանված հայերի կապակցությամբ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ:

Ինչպես հայտնում է Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքը, Դավութօղլուի հայտարարության մեջ նշված է.

«Դարերով խաղաղության մեջ եղբայրաբար ապրած էթնիկ և կրոնական տարբեր պատկանելիության բազմաթիվ օսմանցի քաղաքացիներ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին իրենց հիշողության մեջ խոր հետք թողած անասելի ցավեր են ապրել:

Մենք, որպես առաջին աշխարհամարտի ժամանակ այդ ցավերն ապրած տարբեր կրոնական և էթնիկ պատկանելություն ունեցող ազգերի ժառանգներ, հասկանում ենք կատարվածը, հարգում սպանված անմեղ օսմանցի հայերի հիշատակը և մեր ցավակցությունը հայտնում նրանց ժառանգներին:

Օսմանցի հայերի հիշատակին ու հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելը Թուրքիայի համար պատմական և հումանիտար պարտք է:

Ահա այս ըմբռնումով է, որ այս տարվա ապրիլի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպվելիք արարողությամբ օսմանցի հայերի հիշատակը կոգեկոչվի նաև Թուրքիայում, ինչպես դա արվում է ողջ աշխարհում:

Ինչպես մեր հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչապետության օրոք` 2014-ի ապրիլի 23-ին հղված ցավակցական ուղերձում էր ասվում, շատ ավելի իմաստալից կլիներ,  եթե Թուրքիան և Հայաստանն իրենց վայել կերպով միասին հիշեին օսմանցի հայերին:

Հուսով ենք, որ կորդեգրվի այնպիսի հասուն և ողջամիտ կեցվածք, որի արդյունքում պատմությունը քաղաքականության գործիքի չի վերածվի:

Չէ՞ որ Անատոլիայի հնագույն քաղաքակրթությունը մեզ սովորեցրել է տեր կանգնել մեր պատմությանը, միասին հիշել ուրախությունն ու վիշտը, միասին վիրակապել մեր վերքերը և միասնաբար հայացք հառել ապագային:

Հիշեցնելով Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցին հղած իր ուղերձը` Թուրքիայի վարչապետը հնարավոր է համարում երկու ժողովուրդների փոխըմբռնումը և միասին ապագային նայելու հասունության ձեռքբերումը:

Այսօր էլ մենք ակնածանքով ենք հիշում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին զոհ գնացածներին` առանց խտրականություն դնելու նրանց  ցավերի միջև, քանի որ դա է պահանջում մեր ունեցած պատմական պատասխանատվությունը և մարդկային պարտքը:

Մյուս կողմից էլ հավատացած ենք, որ մեր ցավերի մեղմացման համար սպանվածներին հիշելու չափ նույնքան կարևոր է անցյալի հետ ճշմարտապես առերեսվելը:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերի պատճառները և պատասխանատուներին բացահայտելը հնարավոր է:  Թե չէ ամեն ինչ կրճատելով մինչև մեկ բառի մեջ խտացնելը, պատասխանատվության ընդհանրացման միջոցով դա միայն թուրք ազգի վրա բեռնելը, ատելության խոսքերին միացնելը խնդրահարույց է թե խղճի և թե իրավական առումով:

Մեկ դար առաջ թուրք և մահմեդական օսմանցի քաղաքացիների տեղահանությունն ու կոտորածների խորը հետքերը մինչև օրս էլ մեր հիշողությունից անջնջելի են մնացել:

Այս իրողությունն անտեսելը, ցավերի միջև տարբերակում դնելը և պատմական և խղճւ տեսանկյունից սխալ են և անընդւոնելի:

Այդուհանդերձ անցյալում մեր թողած տարիները ցույց են տվել, որ բախվող հիշողությունները միմյանց հակադրելը արդյունավետության չեն բերում: Դրա համար հարկավոր է հարգանք ցուցաբերել օսմանցի բոլոր քաղաքացիների խղճին ու հիշողությանը և ականաջալուր լինել նրանց ձայնին:

Ճշմարտությանը հասնելու համար բավարար կլինեն արդար հիշողությունը, միմյանց ապրումակցելը, հարգալից լեզուն և ողջախոհ ու օբյեկտիվ հայացքը:

Թուրքիան բոլոր տեսակետների ազատ արտահայտմամբ, ազատ քննարկմամբ, ամեն տեսակ փաստաթղթի և տեղեկության հետազոտման համար նպաստավոր միջավայրի ապահովմամբ  դրական քայլեր է կատարում համատեղ ապագա կառուցելու նպատակի ուղղությամբ:

Այժմ մենք, որպես 100 տարի առաջ ուրախության ու տխրության նույն ճակատագիրը կիսած երկու ժողովրդի ժառանգներ, մեր ուսերին ընկած ընդհանուր պատասխանատվություն ունենք, դա 100 տարվա վերքերը կապելն է և մարդկային շփումներ վերահաստատելը:

Թուրքիան այս պատասխանատվությանն անհաղորդ չի մնալու և շարունակելու է բարեկամության և խաղաղության համար անել հնարավոր ամեն բան: Բոլոր 3-րդ կողմերին էլ կոչ ենք անում պատմական վերքերը պատռելու փոխարեն ապավինեն արդար հիշողությանը և ընդհանուր խաղաղարար ապագային միտված դիրքորոշմանը:

Այս մտքով ու զգացողությամբ էլ հարգանքով հիշում ենք 1915-ի տեղահանության ժամանակ կյանքները կորցրած օսմանցի հայերին ու ևս մեկ անգամ ցավակցում նրանց երեխաներին ու թոռներին»:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն 1915-ին Օսմանյան կայսրությունում սպանված հայերի կապակցությամբ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ:

Այս մտքով ու զգացողությամբ էլ հարգանքով հիշում ենք 1915-ի տեղահանության ժամանակ կյանքները կորցրած օսմանցի հայերին ու ևս մեկ անգամ ցավակցում նրանց երեխաներին ու թոռներին»:Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն 1915-ին Օսմանյան կայսրությունում սպանված հայերի կապակցությամբ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ:Ինչպես հայտնում է Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքը, Դավութօղլուի հայտարարության մեջ նշված է.«Դարերով խաղաղության մեջ եղբայրաբար ապրած էթնիկ և կրոնական տարբեր պատկանելիության բազմաթիվ օսմանցի քաղաքացիներ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին իրենց հիշողության մեջ խոր հետք թողած անասելի ցավեր են ապրել:Մենք, որպես առաջին աշխարհամարտի ժամանակ այդ ցավերն ապրած տարբեր կրոնական և էթնիկ պատկանելություն ունեցող ազգերի ժառանգներ, հասկանում ենք կատարվածը, հարգում սպանված անմեղ օսմանցի հայերի հիշատակը և մեր ցավակցությունը հայտնում նրանց ժառանգներին:Օսմանցի հայերի հիշատակին ու հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելը Թուրքիայի համար պատմական և հումանիտար պարտք է:Ահա այս ըմբռնումով է, որ այս տարվա ապրիլի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպվելիք արարողությամբ օսմանցի հայերի հիշատակը կոգեկոչվի նաև Թուրքիայում, ինչպես դա արվում է ողջ աշխարհում:Ինչպես մեր հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչապետության օրոք` 2014-ի ապրիլի 23-ին հղված ցավակցական ուղերձում էր ասվում, շատ ավելի իմաստալից կլիներ,  եթե Թուրքիան և Հայաստանն իրենց վայել կերպով միասին հիշեին օսմանցի հայերին:Հուսով ենք, որ կորդեգրվի այնպիսի հասուն և ողջամիտ կեցվածք, որի արդյունքում պատմությունը քաղաքականության գործիքի չի վերածվի:Չէ՞ որ Անատոլիայի հնագույն քաղաքակրթությունը մեզ սովորեցրել է տեր կանգնել մեր պատմությանը, միասին հիշել ուրախությունն ու վիշտը, միասին վիրակապել մեր վերքերը և միասնաբար հայացք հառել ապագային:Հիշեցնելով Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցին հղած իր ուղերձը` Թուրքիայի վարչապետը հնարավոր է համարում երկու ժողովուրդների փոխըմբռնումը և միասին ապագային նայելու հասունության ձեռքբերումը:Այսօր էլ մենք ակնածանքով ենք հիշում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին զոհ գնացածներին` առանց խտրականություն դնելու նրանց  ցավերի միջև, քանի որ դա է պահանջում մեր ունեցած պատմական պատասխանատվությունը և մարդկային պարտքը:Մյուս կողմից էլ հավատացած ենք, որ մեր ցավերի մեղմացման համար սպանվածներին հիշելու չափ նույնքան կարևոր է անցյալի հետ ճշմարտապես առերեսվելը:Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերի պատճառները և պատասխանատուներին բացահայտելը հնարավոր է:  Թե չէ ամեն ինչ կրճատելով մինչև մեկ բառի մեջ խտացնելը, պատասխանատվության ընդհանրացման միջոցով դա միայն թուրք ազգի վրա բեռնելը, ատելության խոսքերին միացնելը խնդրահարույց է թե խղճի և թե իրավական առումով:Մեկ դար առաջ թուրք և մահմեդական օսմանցի քաղաքացիների տեղահանությունն ու կոտորածների խորը հետքերը մինչև օրս էլ մեր հիշողությունից անջնջելի են մնացել:Այս իրողությունն անտեսելը, ցավերի միջև տարբերակում դնելը և պատմական և խղճւ տեսանկյունից սխալ են և անընդւոնելի:Այդուհանդերձ անցյալում մեր թողած տարիները ցույց են տվել, որ բախվող հիշողությունները միմյանց հակադրելը արդյունավետության չեն բերում: Դրա համար հարկավոր է հարգանք ցուցաբերել օսմանցի բոլոր քաղաքացիների խղճին ու հիշողությանը և ականաջալուր լինել նրանց ձայնին:Ճշմարտությանը հասնելու համար բավարար կլինեն արդար հիշողությունը, միմյանց ապրումակցելը, հարգալից լեզուն և ողջախոհ ու օբյեկտիվ հայացքը:Թուրքիան բոլոր տեսակետների ազատ արտահայտմամբ, ազատ քննարկմամբ, ամեն տեսակ փաստաթղթի և տեղեկության հետազոտման համար նպաստավոր միջավայրի ապահովմամբ  դրական քայլեր է կատարում համատեղ ապագա կառուցելու նպատակի ուղղությամբ:Այժմ մենք, որպես 100 տարի առաջ ուրախության ու տխրության նույն ճակատագիրը կիսած երկու ժողովրդի ժառանգներ, մեր ուսերին ընկած ընդհանուր պատասխանատվություն ունենք, դա 100 տարվա վերքերը կապելն է և մարդկային շփումներ վերահաստատելը:Թուրքիան այս պատասխանատվությանն անհաղորդ չի մնալու և շարունակելու է բարեկամության և խաղաղության համար անել հնարավոր ամեն բան: Բոլոր 3-րդ կողմերին էլ կոչ ենք անում պատմական վերքերը պատռելու փոխարեն ապավինեն արդար հիշողությանը և ընդհանուր խաղաղարար ապագային միտված դիրքորոշմանը:Այս մտքով ու զգացողությամբ էլ հարգանքով հիշում ենք 1915-ի տեղահանության ժամանակ կյանքները կորցրած օսմանցի հայերին ու ևս մեկ անգամ ցավակցում նրանց երեխաներին ու թոռներին»:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին