▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասպարովը զուգահեռներ է անցկացնում Ցեղասպանության և Բաքվի ջարդերի միջև

azatutyun.am-ը գրում է, որ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, Ռուսաստանյան հայտնի ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովը այսօր հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով և զուգահեռներ անցկացրել նաև 1990 թվականի Բաքվի կոտորածների հետ:

«Ինչպես ցանկացած մեծ չարագործություն, դժվար է առերեսվել դրա հետ, սակայն դա պետք է անել: Չարիքն աճում է, երբ մենք հրաժարվում ենք դիմագրավել նրան և մենք պետք է բավարար քաջություն դրսևորենք, չարիքն իր իրական անունով կոչելու, հատկապես այս դեպքում, որը 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների նախամայրն է», - Թվիթեր սոցիալական ցանցի իր էջերում հայտարարել է Կասպարովը:

«Մենք չենք կարող պայքարել այսօր աշխարհում առկա չարիքի դեմ, եթե քաջություն չունենք առերեսվել այն չարիքի հետ, որի ուրվականներն արդեն հարյուրամյա վաղեմություն ունեն», - նշել է ազգությամբ հայ շախմատիստը ու հավելել․ - «Ես և իմ ընտանիքը, հարյուր հազարավոր ուրիշների հետ, ստիպված եղանք 1990 թվականին փախուստի դիմել՝ փրկվելով Բաքվի ջարդերից: Երբեք չկարծեք, թե չարիքը միայն վաղ անցյալում է լինում»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին