▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանի ուղերձը՝ հասցեագրված հայերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերին հասցեագրված ուղերձն ընթերցվել է Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպված պատարագի ժամանակ։

«Հարգելի Արամ Աթեշյան, Թուրքիայի հայերի փոխպատրիարք. Մեր հայ քաղաքացիների համար հատուկ իմաստ ունեցող այս օրը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կյանքից զրկված օսմանցի հայերի հիշատակը մեկ անգամ եւս հարգում եմ, նրանց երեխաներին եւ թոռներին ցավակցություն հայտնում։

Ապաքինում եմ մաղթում Հայոց պատրիարք, հարգարժան Մեսրոպ Մութաֆյանին։

Թանկագին հայ քաղաքացիներ, մարդկության ամենամեծ արհավիրքներից հանդիսացող Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կյանքից զրկված ցանկացած ազգի եւ կրոնի ներկայացուցիչների հիշատակը հարգում եմ։ Թուրքիայի հանրապետությունը կարողացանք ստեղծել  առանց այդ ցավերը մոռանալու եւ դրանք ծածկելու։

Այսօր էլ, խաղաղության, հանգստության եւ եղբայրության հիմքի վրա ավելի լավ օրերի հասնելու համար, առանց նայելու էթնիկ եւ կրոնական ինքնությանը, պայքարում ենք մեր բոլոր քաղաքացիների եւ բարեկամների հետ։

Հարյուր տարի առաջ մեր համատեղ հայրենիքը բռնազավթել ցանկացողների թոռներին Չանաքքալեում ցնծությամբ դիմավորելու, պատերազմը դատապարտելու, խաղաղությունն ու բարեկամությունը բարձրացնելու մշակույթ ունենք։

Մեկ անգամ եւս ասում եմ, որ գիտենք հայ հասարակության հետ նախկինում տեղի ունեցած տխրեցնող իրադարձությունների մասին եւ ձեր ցավը անկեծղորեն կիսում եմ։

Ուզում եմ իմանաք, որ օսմանյան հայերի՝ աշխարհի ցանկացած վայրում ապրող թոռների համար մեր սրտերի դռները մինչեւ վերջ բաց են։

Ողջ սրտով ողջունում եմ ձեզ, բոլորիդ իմ սերն ու հարգանքը հղում»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին