▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավդ տանեմ. հայերի միակ մեղքը «սխալ ազգությունն ու սխալ դավանանքն էր». Արսեն Ավագով

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Ցավդ տանեմ...

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի: Այսօր՝ 2015 թվականի ապրիլի 24-ին, այդ ողբերգալի իրադարձությունների 100-ամյակն է, այս օրը Եվրախորհրդարանը սահմանել է Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Եվրոպան հասկանում է 1.5 միլիոն տանջված, սովամահ եղած երեխաներին, որոնց միակ մեղքը «սխալ ազգությունն ու սխալ դավանանքն էր»: Դա կանխամտածված և դաժան սպանություն էր, որն իրականացվում էր 2 տասնամյակ շարունակ: Այն ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմն էր ընթանում, համաշխարհային հանրությունն ընդամենն անհանգստության հայտնեց այս առիթով: Դա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Քառորդ դար հետո Հիտլերը հռետորական հարց տվեց՝ «Ո՞վ է այսօր հիշում հայերի Ցեղասպանությունը»: Դրա պատասխանը եղավ Հոլոքոստը: Հայերի Ցեղասպանությունը մեկ ժողովրդի ողբերգություն չէ: Սա ողջ մարդկության համար դաս է: Մինչ օրս ոչ մի երկիր, ոչ մի ժողովուրդ ապահովագրված չէ այս պատմության կրկնությունից: Ուկրաինացի լեգենդար բանաստեղծուհի Լինա Կոստենկոն հրաշալի բանաստեղծություն է գրել, որը վերնագրված է «Ցավդ տանեմ», ինչը նշանակում է «Քո ցավն ինձ վերցնեմ»: Եկեք մենք էլ մեզ վրա վերցնենք հայ ժողովրդի ցավը, որպեսզի մեկ դար անցյդ ողբերգությունը չկրկնվի»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին