▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավութօղլուն 1915-ի վերաբերյալ իր հայտարարությունով թուրք ժողովրդին ծանր մեղքի տակ է գցում.Օզդաղ

 

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակացության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Ումիթ Օզդաղը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ արած հայտարարությունները:
Ըստ Օզդաղի՝ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը հող է նախապատրաստում Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար:
«Մենք համոզված ենք, որ  թուրք ազգին, այս անիրավ մեղադրանքներն ընդունել տալու ուղղությամբ հոգեբանական գործողություն է իրականացվում»,- Օզդաղի խոսքերը մեջբերել է թուրքական «Gercek gundem» լրատվական կայքը:
Այս առումով Օզդաղը վարչապետ Դավութօղլուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը բնորոշել է որպես քաղաքական հանցանք՝ ասելով. 
«Վարչապետ Դավութօղլուն, երբ արտգործնախարար էր, Երևան էր գնացել և այնտեղ մի հայտարություն արել՝ եղածը «անմարդակային» բառով բնորոշելով: Երբ մեկին ասում ես, որ քո հանդեպ անմարդկային բան է իրականացվել, նշանակում է, որ ներողություն ես խնդրում: Այդ նույն ժամանակ դեռևս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի հայտարարություն էր տարածել, որում Դավութօղլուի` Երևանում արտահայտած խոսքերն էր կրկնել և տեղահանությունն անմարդկային արարք էր անվանել: Այսօր վարչապետ Դավութօղլուն բացեիբաց ասելով, որ «տեղահանությունը  հանցանք է մարդկության դեմ, թուրք ազգին և թուրքական պետությունը ծանր մեղքի տակ է գցում: Դավութօղլուի այս հայտարարությունը թուրք ազգի դեմ իրականացված քաղաքական հանցանք է: Սա որևէ առնչություն չունի պատմական իրողության հետ»:

ermenihaber-ը գրում է.Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակացության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Ումիթ Օզդաղը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ արած հայտարարությունները:

Ըստ Օզդաղի՝ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը հող է նախապատրաստում Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար:«Մենք համոզված ենք, որ  թուրք ազգին, այս անիրավ մեղադրանքներն ընդունել տալու ուղղությամբ հոգեբանական գործողություն է իրականացվում»,- Օզդաղի խոսքերը մեջբերել է թուրքական «Gercek gundem» լրատվական կայքը:Այս առումով Օզդաղը վարչապետ Դավութօղլուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը բնորոշել է որպես քաղաքական հանցանք՝ ասելով. 

«Վարչապետ Դավութօղլուն, երբ արտգործնախարար էր, Երևան էր գնացել և այնտեղ մի հայտարություն արել՝ եղածը «անմարդակային» բառով բնորոշելով: Երբ մեկին ասում ես, որ քո հանդեպ անմարդկային բան է իրականացվել, նշանակում է, որ ներողություն ես խնդրում: Այդ նույն ժամանակ դեռևս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի հայտարարություն էր տարածել, որում Դավութօղլուի` Երևանում արտահայտած խոսքերն էր կրկնել և տեղահանությունն անմարդկային արարք էր անվանել: Այսօր վարչապետ Դավութօղլուն բացեիբաց ասելով, որ «տեղահանությունը  հանցանք է մարդկության դեմ, թուրք ազգին և թուրքական պետությունը ծանր մեղքի տակ է գցում: Դավութօղլուի այս հայտարարությունը թուրք ազգի դեմ իրականացված քաղաքական հանցանք է: Սա որևէ առնչություն չունի պատմական իրողության հետ»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին