▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ն երբևէ Թուրքիայից տարածքային պահանջ չի ունեցել.Թուրքագետ

«Ցանկացած ցեղասպանություն ենթադրում է պատիժ, պատասխանատվություն: Սա է ավելի շատ մտահոգում Թուրքիային: Այդ երկրում այլ մոտեցումներ կան, թե եկեք ցեղասպանությունը այլ մոտեցմամբ ճանաչենք, հարցը փակենք»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին՝ նկատեց.

«Իհարկե, ՀՀ-ն երբևէ Թուրքիայից տարածքային պահանջ չի ունեցել: Նախագահը նշեց, որ քաղաքական օրակարգում չի եղել տարածքային պահանջ և չկա:  Սա բավական հստակ է ասված, բայց նրբություն էլ կա. քաղաքական օրակարգը կարծրացած չէ, այն փոփոխությունների է ենթարկվում, ճկուն համակարգ է:  Վիլսոնի վճիռը, Սևրի դաշնագիրը, դրանք իրավաքաղաքական այն բազաներն են, որոնք եկել են ցեղասպանության իրագործումից հետո՝ ցեղասպանության ու հայրենազրկման հետևանքները վերացնելու»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին