▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խմե՛ք, Հայաստանի դեղատներից գնած դեղերը և ձեր գլխացավը կկրկնապատկվի

 

ԱԺ-ն այսօր քննարկում էր բժիշկների որակավորման, սերտիֆիկացման մասին օրենքը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իր հարցն այսօր քննարկվելիք թեմային չի վերաբերում, սակայն օգտվելով առիթից, որ հնարավորություն կա անձամբ հարց ուղղել Առողջապահության նախարարին, նա հետաքրքրվեց նոր կառուցվող Ուոուցքաբանության ինստիտուտի մասին. «Բոլորս էլ գիտենք, թե ինչ ողբալի վիճակում է գտնվում գործող կենտրոնը: Մեր երկրում ապրող յուրաքանչյուր մարդ իր  առողջությունը երբեւէ չի վստահի գործող այդ կենտրոնի մասնագետներին: Մենք կարող ենք լավագույն շենքներն ունենալ, սակայն չունենալ համապատասխան մասնագետներին: Ի՞նչ է արվում, որ բարձր որակի ծառայություն մատուցող կենտրոն լինի: Ժողովրդի մոտ տեսակետ կա, որ հակաքաղցկեղային,  հատկապես քիմիոթերապիայի դեղերը, որոնք բերվում են Եվրոպայից և կոնկրետ մեկ-երկու ընկերություն է մատակարարում,  տարբերվում են որակական առումով»:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պատասխանեց՝ ասելով, որ բավականին մեծ գործընթացներ են գնում նոր կենտրոնի շինարակական ու կազմակերպչական աշխատանքների առումով:
Ինչ վերաբերում է դեղորայքին, ապա նախարարը նշեց, որ այդ մասին ավելի մանրամասն կխոսեն «Դեղերի մասին» օրենքի քննարկմանը, որը ներկայացված է ԱԺ-ում:
«Այսօր Հայաստանում յուրաքանչյուր դեղ անցնում է փորձաքննություն»,-նկատեց Առողջապահության նախարարը:
Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ հատկապես վերջին ամիսներին ինքը հիմնավորապես զբաղվում է այդ հարցերով ու պարզել է, որ ՀՀ-ն աշխարհի այն բացառիկ եռյակի մեջ է մտնում,  որտեղ քաղցկեղը երիտասարդացման միտում ունի և թիվը՝ հատկապես երեխաների շրջանում, գնալով մեծանում է:
«Չե՞ք կարծում, որ քաղցկեղի դեմ պայքարի գործում ազգային ծրագիր պետք է լինի: Ուռուցքաբանության ոլորտի մասնագետների լրջագույն դեֆիցիտ ունենք: Ինչ վերաբերում է դեղորայքին, ապա կարծում եմ՝ երկու կարծիք չկա.ամենասովորական ցավազրկող «Նուրոֆեն» դեղը բերեք Եվրոպական որևէ երկրից և գնեք հայաստանյան դեղատներից: Խմե՛ք Հայաստանի դեղատներից գնած «Նուրոֆեն»-ը և ձեր գլխացավը կկրկնապատկվի, խմե՛ք Եվոպայից բերվածը և գլխացավն անմիջապես կանցնի»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Արմեն Մուրադյանը պատասխանեց, որ հակաուռուցքային ծրագիր մշակվում է.
 «Ինչ վերաբերում է դեղորայքին, ապա խնդիրը պետք է լուծել ոչ թե առանձին անհատների գլխացավերի անցնելու կամ չանցնելու վերլուծությամբ,  այլև լուրջ լաբորատորիական հետազոտություններով գնահատական պետք է տրվի»:

ԱԺ-ն այսօր քննարկում էր բժիշկների որակավորման, սերտիֆիկացման մասին օրենքը:ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իր հարցն այսօր քննարկվելիք թեմային չի վերաբերում, սակայն օգտվելով առիթից, որ հնարավորություն կա անձամբ հարց ուղղել Առողջապահության նախարարին, նա հետաքրքրվեց նոր կառուցվող Ուոուցքաբանության ինստիտուտի մասին. «Բոլորս էլ գիտենք, թե ինչ ողբալի վիճակում է գտնվում գործող կենտրոնը: Մեր երկրում ապրող յուրաքանչյուր մարդ իր  առողջությունը երբեւէ չի վստահի գործող այդ կենտրոնի մասնագետներին:

Մենք կարող ենք լավագույն շենքներն ունենալ, սակայն չունենալ համապատասխան մասնագետներին: Ի՞նչ է արվում, որ բարձր որակի ծառայություն մատուցող կենտրոն լինի: Ժողովրդի մոտ տեսակետ կա, որ հակաքաղցկեղային,  հատկապես քիմիոթերապիայի դեղերը, որոնք բերվում են Եվրոպայից և կոնկրետ մեկ-երկու ընկերություն է մատակարարում,  տարբերվում են որակական առումով»:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պատասխանեց՝ ասելով, որ բավականին մեծ գործընթացներ են գնում նոր կենտրոնի շինարակական ու կազմակերպչական աշխատանքների առումով:

Ինչ վերաբերում է դեղորայքին, ապա նախարարը նշեց, որ այդ մասին ավելի մանրամասն կխոսեն «Դեղերի մասին» օրենքի քննարկմանը, որը ներկայացված է ԱԺ-ում:

«Այսօր Հայաստանում յուրաքանչյուր դեղ անցնում է փորձաքննություն»,-նկատեց Առողջապահության նախարարը:

Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ հատկապես վերջին ամիսներին ինքը հիմնավորապես զբաղվում է այդ հարցերով ու պարզել է, որ ՀՀ-ն աշխարհի այն բացառիկ եռյակի մեջ է մտնում,  որտեղ քաղցկեղը երիտասարդացման միտում ունի և թիվը՝ հատկապես երեխաների շրջանում, գնալով մեծանում է:

«Չե՞ք կարծում, որ քաղցկեղի դեմ պայքարի գործում ազգային ծրագիր պետք է լինի: Ուռուցքաբանության ոլորտի մասնագետների լրջագույն դեֆիցիտ ունենք: Ինչ վերաբերում է դեղորայքին, ապա կարծում եմ՝ երկու կարծիք չկա.ամենասովորական ցավազրկող «Նուրոֆեն» դեղը բերեք Եվրոպական որևէ երկրից և գնեք հայաստանյան դեղատներից: Խմե՛ք, Հայաստանի դեղատներից գնած «Նուրոֆեն»-ը և ձեր գլխացավը կկրկնապատկվի, խմե՛ք, Եվոպայից բերվածը և գլխացավն անմիջապես կանցնի»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Արմեն Մուրադյանը պատասխանեց, որ հակաուռուցքային ծրագիր մշակվում է.

«Ինչ վերաբերում է դեղորայքին, ապա խնդիրը պետք է լուծել ոչ թե առանձին անհատների գլխացավերի անցնելու կամ չանցնելու վերլուծությամբ,  այլև լուրջ լաբորատորիական հետազոտություններով գնահատական պետք է տրվի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին