▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական պատգամավորը Վանաձորի քաղաքապետին «ցմփոր» անվանեց

Yerkir.am-ը գրում է. Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր մի համաձայնագիր, ըստ որի` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ՀՀ-ին տրամադրում է 3,5 միլիոն եվրոյի վարկ: Վարկի նպատակն է աջակցել ՀՀ-ին կոշտ կենցաղային աղբի հավաքման ծախսերի ֆինանսավորման, թափոնների հավաքման, բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների ու արկղերի ձեռք բերման, ինչպես նաև աղբավայրի կառուցման համար:

Նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով Վանաձորից ընտրված պատգամավոր է, տեղեկացրեց, որ Վանաձորի քաղաքապետը քաղաքի 4 աղբահանման մեքենաները հանել է վաճառքի, ինչն անթույլատրելի է: «Էս ապօրինության դեմն ո՞վ պետք է առնի: Նոր վարկ ենք վերցնում, մենք էլ պետք է ԱԺ-ում հաստատենք, այն դեպքում, որ չգիտենք՝ վաղը մյուս օրը համայնքապետերն իրենց կնվիրեն, կծախեն, կուտեն-կպրծնեն:  Հենց հիմա աշխատող մեքենաներն ուղղակի վաճառում են` 1,5 միլիոն դրամով` հատը»,- ասաց պատգամավորը: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին