▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ քեզի պատմություն

«Երկար ժամանակ է  լսում էի, բայց չէի հասկանում, թե ինչի մասին եք խոսում: Մարդիկ խեղաթյուրում են ամբողջ օրենսդրական փաթեթի իմաստը: Ի՞նչ է ասում օրենքը: Սա որևէ խոպանչու չի վերաբերում: Ի՛նչ եք սկսել բառախաղերի հետևից ընկնել: Սա պարզապես ասում է՝ այն հարկային գործակալը, որը մարդկանց է տանում աշխատելու, այդ մարդը այնտեղի փոխարեն այստեղ է եկամտահարկ վճարում: Այսինքն՝ շատ ավելի վատ է լեզվավաճառությունը, ոչ թե մարմնավաճառությունը: Ինչի՞ մասին եք խոսում: Դարձրեցիք եսիմ ինչ: Կարդացե՞ք այդ անտերը: Հիմա ո՞րն ալավ.էս երկիրը ոչինչ չստանա, թե մի փոքր բան ստանա: Հայկական մտածողությունը խորթ ա ձեզ: Մարդիկ երազում են, որ իրենց երկիրը տրանզիտի երկիր դառնա: Այ քեզի պատմություն.էս ի՞նչ մտածողություն ա»,-խոսելով  «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխությունների մասին, որով նախատեսվում է հարկային դաշտ բերել արտագնա աշխատանքի մեկնողներին՝ ասաց Տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը:

Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ արտագնա աշխատանքի մեկնողները, որոնք պետք է աշխատեն շինարարական աշխատանքների վրա, պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող որեւէ համապատասխան կազմակերպության հետ եւ հետագայում 13 տոկոս եկամտահարկը եւ 5 տոկոս շահութահարկը վճարեն ՀՀ պետբյուջե, այլ ոչ թե տվյալ երկրի բյուջե:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին