▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհավորական ուղերձ է ստացել «Իսլամական պետություն»-ից` Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ

tert.am-ը գրում է. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  անսպասելի  աջակցություն է ստացել «Իսլամական պետություն» խմբավորման կողմից մեկուկես միլիոն հայերի Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ։ Այս մասին գրում է theisraelidaily.com-ը` մեջբերելով ԻԼԻՊ-ի առաջնորդի խոսքը:

«Ձեր ժողովուրդը աշխարհի տարբեր անկյուններում ցույց է տվել իր երիտասարդ ջիհադականներին, որոնք իրականում կարող են վերացնել խաչակիր բանակները: Սատանայի հետևորդները նրանց կողքին են եղել այն ժամանակվանից ի վեր, երբ 1915-ին Օսմանյան կայսրությունը ցույց տվեց իր կատաղությունը: Շնորհակալություն», - Էրդողանին գրել է ԻԼԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին:


Ի պատասխան` թուրք ղեկավարը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ասել է. «Արևմտյան աշխարհն աջակցում է հայոց ստերին և լցվում ատելությամբ: Մենք շարունակում ենք պնդել, որ մոտ 2 մլն  հայ  զոհվել է Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած 8.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով:  Այդուհանդերձ, մենք հպարտ ենք ԻԼԻՊ-ի հետ մեր զարգացող հարաբերություններով և անհամբեր սպասում ենք կազմակերպության ապագա պահանջներին»:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին