▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բայց ո՞վ է ասել, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն պետք է կպցնել էդ պիտակները, ստոպ». Վլադիմիր Գասպարյան. aravot.am


aravot.am
-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ աշխատանքային այցով Գյումրի է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ոստիկանությունը չկարողացավ բերման ենթարկել Սուրեն Խաչատրյանի որդուն, ոստիկանապետն ասաց. «Ոստիկանությունը միշտ կարողանում է ամեն ինչ անել, մենք ունենք մեր ֆունկցիաները, մենք կատարում ենք պատշաճ վիճակում: Պետք է սովորել օրենքով աշխատել, երբ դու անօրինականության դեմը փորձում ես առնել անօրինականությամբ, դու նույն իրավախախտն ես դառնում: Քննչականը ի՛ր ֆունկցիան պիտի կատարի, ոստիկանությունը ի՛ր ֆունկցիան պիտի կատարի , կոնկրետ պետք է սահմանազատվեն դրանք մեկը մյուսից»:

Իսկ թե որտե՞ղ էր Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ոստիկանապետն ասել է, որ Ուկրաինայում էր, Օդեսա քաղաքում: Լրագրողներից մեկի այն հարցին, թե դուք հաճախակի եք ասում, որ գողականներին չեք հանդուրժելու, արտոնյալներ չկան, ո՞նց եք հանդուրժում Սուրեն Խաչատրյանի որդուն, ոստիկանապետն ասել է. «Էլի չեմ հանդուրժում, բայց ո՞վ է ասել, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն պետք է կպցնել էդ պիտակները, ստոպ»:

Այն հարցին՝ ոստիկանությունը պրոֆեսիոնալ չէ՞ր գործում, որ Սուրիկ Խաչատրյանի որդին հատեց սահմանը, ոստիկանապետն ասաց. «Բացարձակապես, իսկ ո՞ւր էր այն մարդը, որ մեղադրվում է, դուք գիտեք, որ 3 օր էլ հայտարարություններ չկային, ոչ մեկը չէր խոսում դրա մասին: Ոստիկանությունը կարող էր անօրինական մեթոդներ օգտագործել, ճնշել ծեծվածներին, եւս մեկ անգամ ճնշել, որպեսի ցուցմունք տային: Ոստիկանությունը չի արել, չի պատրաստվում անել, ե՞րբ պետք է մեր հասարակությունը դադարի գողական մտածելակերպ ունենալ, երբ որ ծեծում են, երբ որ ծեծվում են՝ մենք չենք ասի, գնացեք գտեք…Դու չես ասի, մենք չենք գտնի»,-հայտարարեց ոստիկանապետը:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին