▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էներգետիկ ճգնաժամ է սպառնում

«Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը նոր հուժկու և վճռորոշ գրոհի միջոցով իր ամբողջական վերահսկողությունն է հաստատել Սիրիայի հնագույն պատմական Պալմիրա (Թադմուր) քաղաքի վրա, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Զուգահեռաբար ծայրահեղական խմբավորման զինյալները սիրիական բանակային ստորաբաժանումներից գրավել են նաև քաղաքի մերձակայքում գտնվող ավիաբազան, բանտը, հետախուզության կենտրոնակայանը՝ ձեռք բերելով նաև մեծաքանակ ռազմական տեխնիկա ու սպառազինություն: 

«Հերթական անգամ հողին կհավասարեցվեն դարերի ընթացք անցած պատմամշակութային հուշարձաններ, հերթական անգամ քաղաքում ականատես կլինենք նոր զանգվածային սպանությունների: Պալմիրան ն կարևոր ռազմավարական, տնտեսական տրանսպորտային հանգույցի նշանակություն ուներ, հանդիսանալով կարևորագույն տրանսպորտային հանգույց, հնարավորություն է ընձեռում ԻՊ-ին՝ թիրախավորելու ոչ միայն վերոնշյալ Դեր ալ Զուր նահանգն՝ ամբողջությամբ զրկելով վարչակարգին երկրի արևելյան շրջաններում ունեցած դիրքերից, այլ նաև՝ շարժվել դեպի արևմուտք՝ դեպի Հոմս, և հարավ-արևմուտք՝ դեպի Դամասկոս: Այն նաև էներգետիկ ռեսուրսների և հատկապես գազային հանքավայրերի առանցքային հանգույց է, որտեղից իրականցվում էր նաև սիրիական վարչակարգի համար կարևոր նշանակություն ունեցող 3 նահանգների՝ Դամասկոսի, Տարտուսի և Լաթակիայի գազամատակարարումը: Այսինքն՝ նաև էներգետիկ ճգնաժամ է սպառնում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Սիրիայի հնագույն պատմական Պալմիրա քաղաքի անկման մասին՝ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ սիրիական վարչակարգի ուժերը բավականին թուլացած են և Արևմուտքը նպատակ ունի ԻՊ-ի միջոցով  եթե չհեռացնի, ապա թուլացնի Ասադի վարչակարգը:

Խոսելով Հալեպում տիրող իրավիճակի և հալեպահայության խնդիրների մասին՝  արաբագետը նկատեց.

«Քաղաքի կեսը վերահսկում են սիրիական իշխանությունները: Ճիշտ այն կեսը, որտեղ հայկական համայնքն է: Բայց և այնպես՝ այդ թաղամասերը շատ մոտ երկու հակամարտ կողմերի սահմագծին, ուստի լինում են նյութական և մարդկային կորուստներ: Եվ, եթե հակամարտությունը շարունակվի, ապա չի բացառվում, որ Հալեպի ուղղությամբ ավելի ակտիվանան ռազմական գործողությունները: Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա շատ կան կենցաղային խնդիրներ՝ կապված էլեկտրաէներգիայի, ջրի, նյութականի  հետ»:

Անդրադառնալով հալեպահայության՝ դուսբերման խնդիրներին, Արմեն Պետրոսյանը նշեց.

«Ճշգրիտ տվյալներ չկան, թե հայերի թիվն այնտեղ որքան է, բայց 18.000-22.000-ի մասին է ասվում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ պետք է հասկանաք, որ Հալեպի շուրջ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով բարդ է  խոսել զանգվածային տարհանման մասին: Նման հնարավորություն չկա: Գործնականում անհնար է տարհանումը, քանի որ այս դեպքում հայերը թիրախավորվում են, քանի որ հայերի՝ Հալեպը լքելու  մասին տեղեկատվությունը կթիրախավորվի ինչպես կառավարական, այնպես էլ՝ հակակառավարական խմբավորումների կողմից»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին